livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ 2015»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող 28-ամյա ՄՈՆՍ ԶԵԼՄԵՐԼՅՈՎԸ իր «Heroes» («Հերոսներ»)երգով: Իսկ թե ով է իրականում շվեդ բախտավոր ու սկանդալային երգիչը, ում երկար ժամանակ Եվրոպան մեղադրում էր հոմոֆոբ լինելու համար` ներկայացնում ենք ստորեւ.

Նախ նշենք, որ Մոնս Զելմերլյովի փառքի ուղին սկսվել է 2005 թվականին, երբ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծին` զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, այնուհետեւ մասնակցելով շվեդական «Պարահանդես» նախագծի առաջին եթերաշրջանին` գրավեց առաջին տեղը: Ի դեպ, Զելմերլյովի բախտը բերել է ոչ միայն «Եվրատեսիլում», այլեւ կյանքում, քանի որ 2004 թվականի դեկտեմբերի 26-ին նա իր ընտանիքի հետ Թայլանդում փրկվեց Հնդկական օվկիանոսի աղետից:

Անդրադառնալով Մ. Զելմերլյովի սկանդալային կերպարին` նշենք, որ նրա հաղթանակը, պարզապես, հեղաշրջում էր «կոնչիտատեսիլի» վերածված եվրատեսիլյան մրցույթում: Շվեդ երգիչն, ի տարբերություն նախորդ տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ անսեռ Կոնչիտա Վյուրսթի, ոչ միայն չի պաշտպանում ԼԳԲՏ համայնքին, այլեւ բացահայտ արտահայտել է իր ատելությունը նրանց հանդեպ:

alt

 Թեպետ իր հանդեպ, մեղմ ասած, շվեդական ԼԳԲՏ համայնքը բոլորովին էլ անտարբեր չէ: 2007 թվականին շվեդական «QX» գեյ-ամսագիրը նրան հռչակել է որպես ամենասեքսուալ տղամարդ: Այնուամենայնիվ, մի շտապե՛ք հայհոյել շվեդ երգչին, քանի որ 2014 թվականին շվեդական խոհանոցային հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Մ. Զերմերլյովը շեշտել է.«Համասեռամոլներն իրավունք չունեն երեխաներ դաստիարակելու: Համասեռամոլությունն աննորմալություն է: Միեւնույն ժամանակ, աննորմալ է, երբ տղամարդը քնում է տղամարդու հետ: Մինչդեռ միանգամայն բնական է, որ տղամարդիկ քնում են կանանց հետ ու նորմալ ճանապարհով երեխաներ ունենում»:

Սակայն, մի՛ շտապեք նաեւ հերոսացնել այս տարվա եվրատեսիլյան «հերոսին», քանի որ նրա շուրջ սկանդալներն այսքանով չեն ավարտվում: Վերոնշյալ եթերից կարճ ժամանակ անց շվեդ երգիչը ճնշումների ներքո ստիպված է լինում ներողություն խնդրել, իհարկե, չհերքելով այն, ինչ արդեն իսկ ասել էր. «Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել եմ: Հուսով եմ, որ հեռուստադիտողներից գոնե կեսից ավելին գիտի, որ ես հարգում եմ սիրո բոլոր տեսակները»:

altԻ դեպ, շվեդ սկանդալային երգիչը այդքան էլ հաստատակամ չէ իր տեսակետների մեջ: Բավական է նշել, որ լինելով հոմոֆոբ` նա ժամանակին մասնակցել է շվեդ համասեռամոլների կազմակերպած ինչ-որ գալլա-համերգի, այն էլ բոլորովին մերկ: Ավելին` նա բեմահարթակից դեռեւս այն ժամանան Ռուսաստանի դեմ ոչ կոռեկտ հայտարարություններ է արել` մեղադրելով ռուսներին հոմոֆոբիայի մեջ: Զարմանալի է, որ այս մասին դեռեւս լռում են ռուսական լրատվական կայքերը, հատկապես, որ այս տարի «Եվրատեսիլում» Ռուսաստանը ներկայացնող ՊՈԼԻՆԱ ԳԱԳԱՐԻՆԱՆ, կարծես, ճակատագրի հեգնանքով հենց մրցում էր Մոնս Զերմերլյովի հետ` առաջին տեղի համար:

altԱյնպես որ, թե շվեդ երիտասարդը ով է իրականում, երեւի թե, միայն ինքը գիտի, քանի որ անգամ խիստ գաղտնի է պահում իր անձնական կյանքը: Միայն հայտնի է, որ 2008-2011 թթ.-ին նա սիրավեպ է ունեցել շվեդ երգչուհի եւ մոդել ՄԱՐԻ ՍԵՐՆԵԽՈԼՏԻ հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում