livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԱյս տարի, չնայած Չեխիայի հայության ակտիվ քվեարկությանը, Հայաստանի մասնակից խումբը՝ Genealogy-ն, այս երկրից ստացավ ընդամենը 2 միավոր, ինչը մեծ կասկածի տեղիք է տալիս, նկատի ունենալով, որ Չեխիայից Ադրբեջանն ստացավ 12 միավոր։ Այս մասին գրում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը:

Պարբերականը գրում է նաև, որ մինչ այժմ տեղի ունեցած բոլոր «Եվրատեսիլ»-ների ընթացքում, որոնց չեխ ներկայացուցիչ է մասնակցել, եւ Չեխիան քվեարկության իրավունք է ստացել, Հայաստանի ներկայացուցիչները ստացել են 12 միավոր։ Իսկ Ինգա եւ Անուշ Արշակյանների մասնակցության տարում միայն Չեխիան 12 միավոր շնորհեց Հայաստանի մասնակիցներին։

Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանը Չեխիայից ցածր միավոր ստանալու իրավունք չունի։ Օրինակ՝ անցյալ տարվա հաղթող Ավստրիան, այս տարի ստացավ 0 միավոր։

Եթե առաջին տեղը տրվեր Ռուսաստանին, Իտալիային կամ Շվեդիային, որոնք գլխավորում էին առաջին երեք տեղերը, ինչ-որ չափով հասկանալի կլիներ, սակայն Հայաստանին գցելով 9-րդ տեղ եւ Ադրբեջանին տալով 1-ին տեղ, չեխական ժյուրին հաստատել է իր կողմնապահությունը եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը։

Նկատի ունենալով, որ վերջին տարիներին փոխվել է քվեարկության սկզբունքը, եւ ազգային հանձնաժողովներն իրենց հայեցողությամբ կիսում են տրված ձայները, Չեխիայի ազգային հանձնաժողովի անդամները խիստ սուբյեկտիվ միջամտությամբ կարողացան ազդել ձայների վերջնական արդյունքի վրա։

Ըստ երեւույթի, Բաքվի նավթը ազդում է ոչ միայն Չեխիայի խորհրդարանի ղեկավարության վրա, այլեւ՝ «Եվրատեսիլ»-ի 5 անդամներից կազմված ազգային հանձնաժողվի վրա, որը ղեկավարում է Չեխական ռադիոյի մեկնաբան Յիտկա Բենեշովան։ Արդեն հրապարակված արդյունքներից պարզ է դառնում, որ «Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանի Genealogy թիմը հեռախոսային քվեարկության արդյունքում Չեխիայից ստացել է ամենաբարձր միավորները և գրանցվել 1-ին տեղում: 2-րդ տեղում եղել է Ռուսաստանը, իսկ 3-րդում՝ Իտալիան։ Ադրբեջանը եղել է 4-րդ տեղում, բայց ժյուրիի կամքով հայտնվել է 1-ին տեղում։

hayernaysor.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում