livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

 

altՀազարից ավելի մարդ «Քոչարի» հայկական ազգային պարն են կատարել Դոնի Ռոստովում։

DonDay.ru-ի փոխանցմամբ, գրում է Արցախպրեսը, մեկուկես հազար մարդ` երեխաներ և մեծահասակներ, ձեռք ձեռքի, սկսել են պարել Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Աշխույժ պարն առանց դադարի տևել է 30 րոպե։

Առաջին անգամ Ռուսաստանում անցկացված անսովոր ակցիայի մասնակիցների թվում են եղել նաև պրոֆեսիոնալ պարողներ` պարային կոլեկտիվների սաներ, և մարդիկ, ովքեր պարի հետ որևէ կապ չունեն, բայց սիրում են հայկական մշակույթը։

Միջոցառմանն օժանդակել են ՀԴՕ-ում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը և Դոնի Նախիջևանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը, ովքեր չէին զիջում պրոֆեսիոնալներին պարի կատարման վարպետությամբ։

«Ակցիան անցկացվել է ի պաշտպանություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում պարն ընդգրկելու նախաձեռնությանը։ Այդ մասին հայտը Հայաստանի Հանրապետությունն արդեն ուղարկել է այդ միջազգային կազմակերպությանը»,- DonDay.ru-ին պատմել է Դոնի հայ երիտասարդության միության նախագահ Բաբկեն Ասատրյանը։

Ըստ նրա` միջոցառումը պատահական չի անցկացվել հենց այդ քաղաքում. Դոնի Ռոստովում ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը։

Ակցիային սատարել են ոչ միայն մարզի տարբեր մասերից ժամանած բնակիչները, այլ նաև Կրասնոդարի երկրամասի ներկայացուցիչները` Արմավիրից հյուրերը։

«Քոչարի» պարն ազգային մշակույթի կարևոր տարրերից է և արտահայտում է ազգային կոլորիտի ողջ հարստությունը։

Գալով այդ միջոցառմանը` հայ երիտասարդությունը հերթական անգամ ապացուցեց, որ պատվում է մշակույթը և պահում իր ժողովրդի ավանդույթները, իսկ դա ազգային ինքնության պահպանման անհրաժեշտ գործոն է։

Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչները շնորհավորել են մասնակիցներին և վստահություն հայտնեցել, որ նմանատիպ տոները կդառնան բազմազգ Դոնի երկրամասի բարի ավանդույթ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 1112 13 14

15

hayernaysor.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում