livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՀունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:


«Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր սերունդ կրթելն ու ստեղծագործելն է։ Եվ հունիսի 3-ի համերգով, օգտագործելով երաժշտության ուժը, երիտասարդ արվեստագետներն աշխարհին կհղեն խաղաղության ուղերձներ», - ասված է հաղորդագրության մեջ։
Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնի ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլև առաջատար խմբեր և արվեստագետներ մեր երկրից՝ «Կատուներ» ջազ խումբ, Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Միքայել Ոսկանյան (թառ), երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, Գևորգ Դաբաղյան (դուդուկ), Նարեկ Կազազյան (քանոն)։ Համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միխայիլ Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները։

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում