livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Առավոտյան ժամը 11:00-ից Ազատության հրապարակը կդառնա կավճանկարչության հարթակ, կհաջորդեն դրան համերգային ծրագիրն ու մարզական տոնահանդեսը:

Ժամը 10:00-14:00 Հաղթանակ զբոսայգու և Մանկական երկաթուղու ատրակցիոնները երեխաների համար գործելու են անվճար:

Հյուսիսային պողոտայում կերպարվեստի և ձեռքի աշխատանքների ցուցադրություն է լինելու, իսկ երեկոյան Կարապի լճի տարածքում տեղադրվելու է մուլտֆիլմեր ցուցադրող էկրան:

Նույն օրն Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում՝ ժամը 13:00-ին, կմեկնարկի տոնական միջոցառում:

Հունիսի 1-ին իր դռները կբացի նաև Երևանի կենդանաբանական այգին, որի տարեշրջանի բացումը հետաձգվել էր այգում շինարարական աշխատանքների պատճառով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում հունիսի 6-ից 8-ը կկայանա «Մանկության աշխարհ EXPO 2015» խորագրով 9-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, զարգացող և ուսուցանող խաղեր, ուսումնական ձեռնարկներ, գրքեր և ոչ միայն:

Բացի այդ, Գյումրու, Գավառի, Խարբերդի, Դիլիջանի և Երևանի մանկատների սաները ցուցահանդեսին կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում