livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՄանկությունը սեր է, ժպիտ եւ անսահման անկեղծություն:

Աժ-ը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները:

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ արվել էր ամեն ինչ` օրն իրական տոն դարձնելու համար: Խորհրդարանական այգին վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները: ՀՀ Աժ նախագահը շրջել է այգում եւ մեկ առ մեկ շնորհավորել օրվա հերոսներին:

Այգու յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Ամենուր խաղեր, ատրակցիոններ, բատուտներ, ծաղրածուներ, տիկնիկային մանրապատումներ` սիրված մուլտերից, ակրոբատներ եւ գնացք, որի երջանիկ ուղեւորները մեր շատ սիրելի փոքրիկներն էին: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում: Իսկ կավճանկարչության հատվածի ներկապնակը մանուկներին պարուրել էր սիրելի պատկերներով ու եռագույնով: Հունիսմեկյան տոնախմբության համերգային մասն ապահովվել են ինչպես «Արեւիկցիները», այնպես էլ սիրված այլ կատարողները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում