livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԵրեխաների պաշտպանության օրը, Երեւանի ամեն մի անկյունից` օրվան համահունչ, հնչում է մանկական երգն ու պարը: Հանրության համար արդեն սիրելի դարձած փոքրիկներն իրենց իսկ տոնը թողած` կատարումներով օրը տոնական դարձրին բոլոր փոքրիկների համար: Սակայն, «Զարուհու» հետ զրույցում նրանցից եւ ոչ ոք չդժգոհեց. հաճույք են ստանում` իրենց հասակակիցներին ուրախացնելու համար` միաձայն հաստատեցին բոլորը: Այս ամենից բացի, նրանք բոլորն էլ երազում են` Հայաստանն ունենա խաղաղ երկինք, որ իրենց անհոգ մանկությունն ապահովված լինի:

Այս տարի Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ մրցույթին նախապատրաստվելուն զուգահեռ` այսօր չի անտեսել իրենց տոնն ու իր կատարումներով ներկա է եղել մի քանի համերգային ծրագրերի: Մերիի կարծիքով` Երեխաների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ անգամ. «Քանի որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, պետք է ամեն ինչ անեն մեծերը, որ բոլոր խնդիրները լուծվեն, որպեսզի աշխարհի բոլոր մանուկները միշտ ժպտան»,- մեծերին խորհուրդ տվեց հայտնի փոքրիկն ու շարունակեց. «Շատ հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ ու ինձ ամբողջովին պաշտպանված եմ զգում իմ հայրենիքում, որի սահմանները պաշտպանում են մեր քաջ հայ զինվորները: Ուստի, իմ հասակակիցներին` եղբայրներին, քույրերին կմաղթեմ խաղաղ երկինք ու առողջություն...»:

alt

Փոքրիկ երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ բոլոր փոքրիկների նման սիրում է Հունիսի 1-ը, քանի որ այդ օրը բոլորի ուշադրությունը կենտրոնացված է երեխաների վրա. «Բնականաբար, ես էլ որոշ չափով փորձեցի ուրախություն պարգեւել երեխաներին` բազմաթիվ համերգների մասնակցեցի: Այդ ամենն ինձ համար հաճելի էր, կարողանում էի ուրախացնել եւ երեխաներին ժպիտ պարգեւել. դա ինձ ուրախություն էր պարգեւում: Օրը հետաքրքիր էր նրանով, որ քաղաքի ամեն անկյունում երեխաների համար տոն էր կազմակերպված»,- փաստեց Կարենն ու խոսելով իր իրավունքների մասին` ասաց. «Փառք Աստծո, ունեմ լավ ընտանիք եւ նրանց շնորհիվ այսօր ինձ եւ իմ իրավունքները լիովին պաշտպանված եմ համարում, բայց երազում եմ ապրել խաղաղ Հայաստանում եւ ուտել աշխարհում ամենամեծ շոկոլադե պաղպաղակը: Ուզում եմ, որ իմ հասակակիցներն առողջ լինեն, որ ունենանք երջանիկ մանկություն, որ բոլոր փոքրիկներս մեր հայրենիքում ապրենք խաղաղ երկնքի տակ` մեր ընտանիքի հետ»:

altԱնցյալ տարի մանկական «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած փոքրիկ ԲԵԹԹԻՆ «նախազգուշացրեց». «Հունիսի 1-ը ծնողներին եւս մեկ հիշեցում է, որ մեզ պետք է պաշտպանեն եւ հաշվի առնեն, որ երեխաները միշտ ճիշտ են` իմ փորձով եմ ասում»,- վստահեցրեց Բեթթին ու շեշտեց, որ իրեն պաշտպանված է համարում. «Ուրախ եմ, որ ունեմ լավ ընտանիք ու լավ ընկերներ: Ես աշխույժ աղջիկ լինելով` եղբայրս, հայրիկս ու մայրիկս ինձ միշտ պաշտպանում են, անում ամեն ինչ, որ լինեմ երջանիկ եւ տալիս այն ամենը, ինչի կարիքն ունեմ: Ուստի, այդ առումով ինձ պաշտպանված եմ համարում: Մայրիկս ամբողջ օրն իմ կողքին է լինում, նա ինձ շատ է օգնում, ես նրան շատ եմ սիրում: Տեսեք, այսօր շատ նկարահանումներ ու համերգներ եմ ունեցել, բայց մայրիկս այնպես արեց, որ ես այդ հոգնածությունը չզգամ, որպեսզի ես էլ մեր տոնը վայելեմ, միաժամանակ այնպես անեմ, որ մյուս փոքրիկներն էլ վայելեն տոնը` իմ կատարումների ներքո»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում