livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՌուսաստանցի հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը «Քեզ հետ, Հայաստա՛ն. համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Քարնեգի Հոլլում: Այս մասին գրում է «The New York Times»-ը:

Միջոցառումը, որը հովանավորել է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, անցկացվել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի միջազգային համերգային շրջագայության շրջանակում: Երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը ծրագրի առաջին հատվածում ղեկավարել է համույթը:

Հնչել են հայկական ժողովրդական երգերի եւ հոգեւոր ստեղծագործությունների գործիքավորումներ, մի քանի ժամանակակից ստեղծագործություն, Բրիտտենի Սուրբ ծննդյան երգը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակին լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու գրած երրորդ Սաղմոսի երգչախմբային կատարումը:

Ծրագրի երկրորդ հատվածում Եվգենի Կիսինը Շոպենի չորս ստեղծագործություն է կատարել: Բուռն ծափահարությունների հետո դաշնակահարը երկրորդ անգամ կատարել է նաեւ հայկական տխուր մի երգ:

www.news.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում