livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀունիսի 1-ին «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական 3-րդ բաց փառատոնի շրջանակներում «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում բացվեց կերպարվեստի ցուցադրություն: Կերպարվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող աշխատանքերը հեղինակել էին Երեւանի եւ մարզերի արվեստի բուհերի ուսանողներ եւ անհատ ստեղծագործողներ: Եթե նախորդ տարի կերպարվեստի ցուցահանդեսին 100-ից ավելի մասնակիցներ կային, ապա այս տարի նրանց թիվը հասել է 160-ի. «Ցուցահանդեսը հասարակության համար բաց կլինի մինչեւ հունիսի 7-ը:

Վստահ եմ, որ այդ օրերի ընթացքում շատ այցելուներ կլինեն, քանի որ փառատոնն արդեն վերածվում է համահայկական տոնի: Մասնակիցներն ազատ են` ստեղծագործելու թեման ընտրելու հարցում: Միայն որպես խրախուսման միջոց` որոշել ենք, որ երգարվեստի ոլորտում մասնակիցն անպայման պետք է կատարի մեկ երգ Կոմիտասից»,- «Զարուհու» հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:

Այս տարի Գեղեցիկ արվեստների ակադեմիայից ցուցահանդեսին մասնակցել են քիչ թվով ուսանողներ, սակայն փորձել են ներկայացնել կերպարվեստի գրեթե բոլոր ճյուղերը. "Վերջին ամիսները մեր ուսանողների համար հագեցած էր, մի քանի միջազգային ցուցահանդեսներ եւ ''Արտ Ֆեստ", այդ պատճառով էլ ունենք քիչ մասնակիցներ: Չնայած` ստեղծագործությունների առումով չենք զիջում, ունենք մի ուսանող, որ միանգամից մի քանի անվանակարգերում է մասնակցում: Այն արվեստագետը, որի ստեղծագործությունները չեն ցուցադրվում, նա չի կարող առաջ քայլել»,- ընդգծեց Գեղեցիկ արվեստների ակադեմիայի ռեկտոր ԷԴՈՒՐԱԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ իր խոսքում նկատեց, որ արվեստը նորացվում է, քանի որ ի հայտ են գալիս երիտասարդ նոր անուններ, որոնք էլ ստեղծում են երիտասարդական եւ գեղարվեստական մթնոլորտ. «Երբ գեղարվեստականն ու երիտասարդականը դառնում են մեկ, ամեն ինչ կրկնակի հետաքրքիր է ստացվում: Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ տարբեր բուհերում սովորող երիտասարդ գեղանկարիչներ, դիզայնի ապագա վարպետներ, քանդակագործներ, բեմանկարիչներ կարողանան իրենց ստեղծագործությունները ներկայացնել հասարակությանը, լսել մասնագետի կարծիք: Այս ամենը վկայում է, որ երբ ճիշտ ժամանակին դուռ ես բացում, ապա այդ դուռը աստիճանաբար դառնում է դարպաս, իսկ դարպասից ներս են մտնում նոր մարդիկ: Յուրաքանչյուրիդ այս բնագավառում ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»,- եզրափակեց Դ. Մուրադյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում