livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՀայաստանյան հեռուստադիտողին հեռուստասերիալներից առավել հայտնի դարծած դերասան, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այս անգամ աչքի է ընկել` հայտնվելով Արաբական էմիրության սրտում` Դուբայում, այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս հոլիվուդյան ու բոլիվուդյան աստղերի կողքին, որոնց թվում էին Ջորջ Քլունին, Անջելինա Ջոլին եւ այլք: Համաշխարհային աստղաբույլի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ա. Գրիգորյանի հետ, ումից նախեւառաջ պարզեցինք, թե ինչու եւ ինչպես բախտ վիճակվեց լինել «անմահների» կողքին.

-Արաբական շատ ճանաչված հեռուստաշոուի շրջանակներում ծրագրի հյուրերը հոլիվուդյան եւ բոլիվուդյան աստղերն էին, ինչպես նաեւ արաբական երկրների կարկառուն դեմքերը: Իսկ ես զբաղվում էի այդ ծրագրի կազմակերպչական ինչ-որ մասով: Առավել մանրամասն այս մասին պատմել չեմ կարող, քանի որ պայմանագիր ունեմ կնքած: Միայն կնշեմ, որ առիթ ունեցա հանդիպելու, ուղեկցելու եւ բարի ժամանց մաղթելու հանրահայտ արտիստներին:


alt

- Նման մակարդակի աստղերը` նրանց շուրջ տարածվող բամբասանքներով հանդերձ` մշտապես փայլում են հեռուստաէկրաններից այն կողմ: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն են նրանք իրականում:

- Ասեմ, որ բոլոր արտիստներն էլ շատ համեստ ու ընկերական էին, հետաքրքիր էր շփվել նման մարդկանց հետ: Ցավոք, չհաջողվեց ավելին շփվել բոլորի հետ:

- Ընդհանրապես, ի՞նչ են խոսում համաշխարհային աստղերը հայերի ու Հայաստանի մասին:

- Ամենակարեւորն այն էր, որ բոլոր արտիստներն էլ գիտեին հայ ազգին եւ լսել էին նաեւ Հայոց ցեղասպանության մասին: Դրան նպաստեց նաեւ այն, որ վերջին ժամանակաշրջանում համաշխարհային շատ տարբեր լրատվական միջոցներ բավականին ծավալուն անդրադարձան Հայաստանին: Իհարկե, շատերը նաեւ մեր մասին գիտեին բավական վաղուց:

alt- Անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ձեր պատրաստած տեսանյութին...

- Շոուի նկարահանման վայրում ինձ մոտ միտք ծագեց` հենց այդ ժամանակ տեսահոլովակ ստեղծելու, որը նվիրված կլիներ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցին: Քանի որ շատ տարբեր երկրներից ներկայացուցիչներ կային այնտեղ, ուղղակի, հեռախոսով նկարեցի նրանց` խնդրելով, որ բոլորն ասեն` No Genocide Never Again («Ո՛չ Ցեղասպաությանը, այլեւս երբեք»): Հատկանշական էր, որ բոլորը մի մարդու նման համաձայնեցին:

- Էլ ի՞նչ նորությունների կարելի է սպասել Ձեզնից առաջիկայում:alt

- Այս շոու ծրագրի հետ մեկտեղ, Դուբայում մասնակցում էի «Կյանքի էլիքսիր» վերնագրով նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը: Նշեմ, որ ֆիլմը նկարահանվելու է Կանադայում, Հնդկաստանում, միգուցե նաեւ Երեւանում: Ֆիլմի ռեժիսորը Ուզաիր Մերչանթն է, որի հետ ես աշխատել եմ դեռեւս 2010 թվականից: Այն միջազգային ֆիլմ է, որի մեջ կնկարահանվեն հոլիվուդյան, բոլիվուդյան, ինչպես նաեւ արաբ եւ հայ դերասաններ: Հավելեմ, որ այս ֆիլմի նկարահանումները կշարունակվեն 2016-ի ձմռանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում