livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԼոս Անջելեսի 2015 թվականի կինոփառատոնին առաջին անգամ հայերենով գեղարվեստական ֆիլմ կցուցադրվի: Այս մասին ըստ News.am-ի՝գրում է «Los Angeles Daily News»-ը:

Հունիսի 10-18-ը նախանշված կինոփառատոնի ընթացքում 74 գեղարվեստական, 60 կարճամետրաժ եւ ավելի քան 50 նոր մեդիա-աշխատանք է ցուցադրվելու: Ծրագրում ներառված է 35 երկիր:

Հայերենով ներկայացվելիք գեղարվեստական ֆիլմը՝ «Արամ, Արամ» վերնագրով, պատմում է ներգաղթյալ տղայի մասին: Ֆիլմը նկարահանել է Սան Ֆերնանդոյից Քրիստոֆեր Չամբերսը, իսկ նկարահանումներն անցկացվել են Գլենդել քաղաքում եւ լոսանջելեսյան Փոքրիկ Հայաստան շրջանում:

«Մենք մի կանոն ունեինք, որպեսզի հայկական բոլոր կերպարների դերերում հայ դերասաններ հանդես գան»,- ասել է Չամբերսը՝ նշելով, որ այդ մշակույթն իրեն գրավել է հայ ընկերների շնորհիվ, որոնց հետ աշխատել է տեղական ստուդիաներում: «Ցանկանում էի այնպես անել, որպեսզի մեզ մոտ իրական խաղ եւ իրական պատմություն ստացվի»,- հավելել է ֆիլմի հեղինակը:

hayernaysor.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում