livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀունիսի 6-ին Սյունիք մարզում՝ «Տաթեւեր» ճոպանողու Հալիձոր կայանի հարակից տարածքում կայացավ «Ոչխարների խուզում» փառատոնը:

 IDeA հիմնադրամի համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմինե Իսրայելյանի խոսքով՝ փառատոնի գլխավոր նպատակը զբոսաշրջության միջոցով տարածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է.  «Երբ գնում ենք որեւէ երկիր, անպայման նայում ենք, թե ինչ փառատոներ են այդ երկրում անցկացվում, որպեսզի այդ օրերին այցելենք: Մենք հուսով ենք, որ այս փառատոնը հայտնի կդառնա: Մենք նպատակ ունենք զբոսաշրջիկների հոսքը խթանել տարածաշրջան»:

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի իրականացրած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը մասնակցեցին 8 համայնքների բնակիչները: Ոչխարների խուզման մրցույթում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ամենաաարագ եւ ամենաորակով խուզողները ստացան ֆոտոխցիկ, բջջային հեռախոս եւ ձեռքի ժամացույց :

Համայնքների բնակիչներն տաղավարներով ներկայացրեցին իրենց համայնքների կերակրատեսակները եւ արտադրանքը:

Փառատոնի ծրագրում ներառված են եղել պարային և երաժշտական համարներ, ակումբային երաժշտությամբ ընդմիջումներ և պարի դասեր։ Փառատոնի տարածքում կազմակերպվել են սննդի և զովացուցիչ ըմպելիքների կետեր, խնջույքի համար նախատեսված վայրեր, մանկական խաղահրապարակ, ներկայացվել են ազգային ձեռագործության և գորգագործության նմուշներ:

Փառատոնը, որն անցկացվում է արդեն 2-րդ տարին, կազմակերպվում է «Տաթեւի վերածնունդ», «Հայրենիքի զարգացում» հիմնադրամների եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ:

altaltaltalt

alt

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում