livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altԱրամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում հունիսի 7-ին և 8-ին գործում է 18-19-րդ դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես-վաճառք։ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել է Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակները։ Del Gesu հիմնադրամի հավաքածուում առկա է շուրջ 150 գործիք, որոնցից Երևանում ներկայացված են 8-ը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՆՆԱ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ նշել է, որ աշխարհում ընդունված է միջազգային մրցույթների շրջանակներում կազմակերպել նման ցուցահանդեսներ։ Հայաստան առաջին անգամ են բերվել այս քանակության և որակի գործիքներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց նաև, որ Del Gesu հիմնադրամը որպես հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկին 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրամադրի ցուցադրված գործիքներից մեկը՝ J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ այս ցուցահանդեսը մշակութային մեծ իրադարձություն է, և հանրությունը կարող է ծանոթանալ աշխարհահռչակ վարպետների ստեղծած գործիքներին։

Del Gesu հիմնադրամի տնօրեն ՌՈԲԵՐՏ ԴԻՄԻՏՐԵՍԿՈՒՆ իր խոսքում ասել է, որ իրենք ուրախ են լինել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մի մասնիկը։

Այսօր՝ ցուցահանդեսի ընթացքում, բացվեցին ցուցափեղկերը, և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամները հնչեցրին բացառիկ ջութակները։

Del Gesu հիմնադրամը լարային գործիքներ ներկայացնող մասնագիտացված կառույց է, որի հիմնական առաքելությունն է աջակցել առավել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, ովքեր իրենց կարիերայում լավագույն արդյունքի հասնելու համար լավ գործիքի կարիք ունեն։ Հիմնադրամը համագործակցում է մասնավոր կոլեկցիոներների և շնորհալի երիտասարդ արվեստագետների հետ՝ օգնելով կազմակերպել փոխշահավետ գործակցություն վերջիններիս միջև։ Հիմնադրամում համոզված են, որ լավ գործիքի արժեքն էլ ավելի է մեծանում, երբ այն հնչում է բարձրակարգ երաժշտի ձեռքում։ Իսկ երիտասարդ տաղանդներն էլ միշտ մեկենասների կարիք ունեն։

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում