livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alt«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, 2015թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 4-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը:

2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԸ եւ տնօրեն ԳԱՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ :

2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է արվեստասերների համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն` դասական երաժշտության իրական երկրպագուների համար:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Որտեղ ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան:

''Ազգային պատկերասրահ'' միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը տեղի կունենա հունիսի 4-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Սպասվելիք գալա վոկալ համերգային ծրագրում` «Օպերային արվեստի գոհարներ» խորագրով կներկայացնեն տաղանդաշատ հայազգի երաժիշտներ Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը(բարիտոն), Արմեն Աղաջանյանը (դաշնամուր):

Ծրագրում ընդգրկված են հայ, ռուս եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների հատընտիր ստեղծագործություններ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում