livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

alt«Կինոտավր» ռուսական 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է Աննա Մելիքյանին `«Սիրո մասին» ֆիլմի համար:

Գրան Պրին Ա. Մելիքյանին հանձնել է փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, ժյուրիի անդամներ Ֆյոդոր Բոնդարչուկը եւ ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը. «Փառատոնին ներկայացված ֆիլմերը տարբեր էին, այս տարի նաեւ ծրագիրն էր հետաքրքիր: Եթե որեւէ մեկի կարծիքով մենք ճիշտ ընտրություն չենք կատարել, ապա այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերձնում »,-ասել է Ա. Ուչիտելը մրցանակը հանձնելիս:

Ա. Մելիքյանը «Սիրո մասին» ֆիլմը համարում է իր առաջին ժապավենը` նախատեսված մեծ լսարանի համար: Ֆիլմը բաղկացած է մի քանի նովելներից, որոնց թեման միայն սերն է: Հայազգի ռեժիսորի ֆիլմում նկարահանվել են ճանաչված եւ սիրված ռուս դերասաններ`Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Մարիա Շալաեւան եւ այլք:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում