livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԱրդեն 12 տարի «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն իսկական տոն է պարգեւում հայ արվեստասեր հանրությանը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ կինոթատրոններում կցուցադրվեն տարբեր ժանրերի ֆիլմեր: 12-րդ «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 12-19-ը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկին փաստեց, որ փառատոնը յուրահատուկ է իր տրամաբանությամբ, քանի որ «Ոսկե ծիրանը» միջազգային այն մրցույթն է, որը տարիների ընթացքում դարձել է հայկական մշակույթի խորհրդանիշը.«Փառատոնը միջազգային հարաբերություններում ամենաճանաչված եւ հեղինակավոր ստուգատեսն է: Սա լավագույն օրինակն է պետություն, հասարակական կազմակերպություն եւ մասնավոր սեկտոր համատեղ աշխատանքի: Փառատոնն այս տարի եւս պահպանելու է բոլոր մրցութային անվանակարգերը, կլինեն նաեւ արտամրցութային անվանակարգեր եւ ծրագրեր, ինչպես նաեւ վարպետության դասեր, հանդիպումներ»,-նշեց ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ավելացրեց, որ փառատոնի մեխերից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունները:

Ըստ նրա`փառատոնի այս տարվա յուրահատկություններից մեկը «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն է, որին մասնակցելու են մի շարք երկրների մշակույթի նախարարներ եւ փոխնախարարներ.«Համոզված եմ, որ այս տարվա կինոփառատոնը լինելու է լավագույններից մեկը»,-եզրափակեց պարոն Պողոսյանը:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով`փառատոնի ընթացքում կլինեն շարժական կինոթատրոններ, որոնց շնորհիվ ֆիլմեր կցուցադրվեն Օպերայի եւ Մոսկվա կինոթատրոնի տարածքներում.«Այս տարի ե՛ւ պայծառության ե՛ւ տխրության տարի է, քանի որ նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց ուրախ ենք, որ գործում ենք, նկարահանում ֆիլմեր եւ անցկացնում փառատոներ, որովհետեւ քայլում ենք առաջ եւ պահանջում ճշմարտության ընդունում»,-մեկնաբանեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում Երեւանը պատրաստ է ընդունել բազմաքանակ հյուրերի եւ քաղաքում ստեղծել բարձր տրմադրություն.«Բացի դահլիճային միջոցառումներից եւ կինոդիտումներից, բացօթյա կինոդիտումներ կլինեն նաեւ Երեւանի կենտրոնում, որոնք իհարկե նախատեսված չեն ժյուրիի համար: Կարծում եմ փառատոնի հյուրերը եւ մասնակիցները Երեւանից կմեկնեն տպավորված»,-շեշտեց ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ:

12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակում իրականացվող երկու ծավալուն ծրագրերն են «Մենք կանք» եւ «Այլեւս երբեք»: Փառատոնն արդեն ստացել է 1600 հայտ`105 երկրներից: Այս տարի ժյուրիի կազմը կգլխավորեն `«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ»`Ռոբեր Գեդիգյանը, «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ»`Մարեկ Հովորկան, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ`Հովիկ Հաբեշյանը, «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ»`Ալեքսանդր Գրոզեւը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում