livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԵրկարատև հիվանդությունից հետո 41 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Այն մասին, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ էր, հայտնի էր դարձել 2014 թվականի սկզբին: Նրա մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Երգչուհուն օգնելու համար երկրպագուներն ավելի քան 60 մլն ռուբլի էին հավաքել:
Գերմանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր Բալթյան երկրներ: Անցյալ տարի ամռանը նա աստիճանաբար գիտակցության էր եկել:
2014 թվականի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, և բժիշկներին հաջողվել էր երկարատև արդյունքի հասնել:
Վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում՝ ամուսնու և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ:

Նա ոչ միայն երգչուհի էր,այլեւ հաղորդավարուհի, ֆոտոմոդել, դերասանուհի։ Ռուսաստանի շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից։ Ծնվել է 1974 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայում։ Ստեղծագործական ուղին սկսվել է 1996 թվականին և մինչև 2003 թվականը հանդես է եկել «Блестящие» խմբում։ 2003 թվականին երգել է առանձին։


Ժաննան ունեցել է երկվորյակ եղբայր, որի հետ ծնվել է 7 ամսական հասակում, սակայն եղբայրը մահացավ ծննդի ժամանակ։ Ժաննան այդ մասին բավականին ուշ է իմացել։

Ժաննան սովորել է Մոսկվայի Պերովո շրջանի թիվ 406 միջնակարգ դպրոցում, որն ավարտելէ 1991 թվականին։ Մասնակցել է դպրոցական ինքնագործունեության խմբակներին։ Զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ և ակտոբատիկայով, այցելել է բալետային խմբակ և պարախմբակ։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի հումանիտակ համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետ, որը չի ավարտել։ Կարճ ժամանակով կահույքի վաճառքով զբաղվող գործակալությունում աշխատել է որպես մենեջեր։

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում