livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱզգային ֆիլհարմոնիկ նվագախումբն օրերս է վերադարձել շրջագայությունից: Նվագախումբը համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Հայ երաժիշտները ելույթ են ունեցել Վաշինգտոնի «Սթրաթմոր», Լոս Անջելեսի «Ուոլտ դիսնեյ» եւ Մեխիկոյի «Նեցաուալկոյոթլ» հեղինակավոր համերգասրահներում: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԸ:

«Առաջին անգամը չէ, որ շրջագայության ենք մեկնում: Պարզապես ուրախ ենք, որ կարողացանք այդ մակարդակի ու աստիճանի բարձր տեղերում հայտնվել: Եվ, որ, կոպիտ ասած, մեր առջեւ սկսում են այդ կարգի դռներ բացվել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինձ հրավիրել էին Վաշինգտոն` տեղի նվագախումբը ղեկավարելու: Պետք է տեղի ունենար համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն առաջարկեցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմը, եւ համաձայնեցին: Եվս մի շատ կարեւոր փաստ. մեզ հաջողվեց Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր ինտենդանտին հասցնել մեր մասին նյութեր, ձայնագրություններ: Այն նայելուց հետո անմիջապես հրավեր ստացանք, ինչը ուրախալի է մեզ համար, քանի որ, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի դռները շատ դժվար է բացել: Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը մեզ այնպես ընդունեց, ինչպես կընդուներ Կոնցերտ-գեբաուի նվագախմբին: Լոս Անջելեսում մեծ ինտրիգ կար. տեղի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամենաբարձր վարձատրվողն է, չորս անգամ շաբաթական համերգ են ունենում: Եվ հանկարծ այդ ցուցակում հայտնվում ենք մենք` ոչ թե որպես դահլիճը վարձակալած անհատներ, այլ հրավիրված կողմ: Սա շատ կարեւոր բան է: 2700 տեղանոց համերգասրահը լեփ-լեցուն էր` բոլոր տոմսերը վաճառված էին»,- հպարտությամբ ասաց Է. Թոփչյանն ու հավելեց, որ կրկին հրավեր են ստացել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբից:

«Այն գտնվում է քննարկման փուլում: Մեզ առաջարկում են էլ ավելի լավ պայմաններ: Այդ ամենին գումարում ենք ավելի մեծ մասշտաբով ամերիկյան հյուրախաղեր: Եթե արդեն գիտեն, որ հրավիրված ենք եղել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից եւ ունենք Լոս Անջելես Թայմում ռեվյու` բոլոր դռները կարծես բացվում են: Ճիշտն ասած, ինձ համար այս ամենը բացարձակ անհավանական էր թվում, որովհետեւ Եվրոպայում ինքս էլ շատ բաների հասել եմ եւ շատ բաներ կարողանում եմ անել նվագախմբի համար, սակայն, Ամերիկան շատ փակ տարածք էր: Այնտեղ ամեն ինչ հրեաներն են տնօրինում: Նրանք շատ նախանձախնդիր են ու խիստ: Իհարկե, մակարդակն էլ այնտեղ սարսափելի բարձր է, եւ մրցակցությունն էլ` շատ ավելի մեծ: Օրինակ, հենց նույն ամերիկյան թոփ տասը նվագախմբերը վերցնենք: Դժվար է պատկերացնել, թե որքան է կազմում նրանց տարեկան բյուջեն: Այն հարյուր միլիոն է: Եվ եթե ուզում ես այս կարգի տեղերում ելույթ ունենալ, պետք է նրանց հետ ոտք մեկնես»,- նշեց զրուցակիցը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում