livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԱրքայազն Հարրին գաղտնի նշանվել է, տեղեկացնում են արեւմտյան ԶԼՄ-ները:

Վերջին ժամանակաշրջանում Բրիտանիայի ամենահայտնի փեսացուն հաճախ էր բարձրաձայնում իր` ընտանիք կազմելու ցանկության մասին:

Այնուամենայնիվ, նորությունը այն մասին, որ Ուելսի արքայազնը ամուսնության առաջարկ է արել իր նախկին ընկերուհուն` Կրեսսիդա Բոնասին, ցնցեծ հանրությանը:

Հարրին եւ ազնվականուհի Կրեսսիդան հանդիպում էին մոտ երեք տարի, որոնց ընթացքում բազմաթիվ անգամ բաժանվել են: 

alt

Թվում էր, որ այդ պատմությանը վերջ դրվեց, երբ նախորդ տարվա գարնանը պլանավորած նշանադրման փոխարեն, զույգը պաշտոնապես հայտարարեց իրենց հարաբերությունների ավարտի մասին` պատճառաբանելով Կրեսսիդայի դերասանական կարյերա անելու ցանկության մասին: Դրանից հետո Հարրիին տեսել են բազմաթիվ գեղեցկուհիների շրջապատում, այդ թվում դերասանուհի Էմմա Ուոթսոնի, սակայն նրանց մեջ նա այդպես էլ իր "միակին" չգտավ:

Հայտնի է, որ իր եռեսունամյակին Հարրին հրավիրեց իր նախկին ընկերուհուն` Կրեսսիդային, իսկ այս տարվա մարտ ամսին, Հարրիի տատիկի օրհնությամբ, զույգը գաղտնի նշանվեց:

Բուքենհեմյան դղյակի մամլո ծառայությունը այդ կապակցությամբ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արել:

Հայտնի է, որ Կրեսսիդա Բոնասը սերում է Կառլ II թագավորի ազնվական ցեղից:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում