livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

altՀունիսի 19-26-ը Երևանում կանցկացվի «Ասանկ Անանկ» փառատոնը: «Ասանկ Անանկ»-ը բաց հարթակ է Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց և հայաստանցիների շփման, փոխճանաչման և համատեղ նոր իրողության ստեղծման համար:

Փառատոնը հնարավոր է եղել իրականացնել սիրիահայ և տեղացի երիտասարդների կազմակերպչական աշխատանքներին ներգրավմամբ և աջակցությամբ: Փառատոնի հիմնական միջոցառումներն անցկացվելու են Հանրապետության հրապարակ մետրոյի` շատրվանի շրջանաձև տարածքում, ինչպես նաև հարակից այգում:

«Ասանկ Անանկ» փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 19-ին՝ Հայաստանի Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտում, որտեղ կցուցադրվեն ձեռագործ աշխատանքի հազվագյուտ նմուշներ, պատմա-մշակութային արժեք ներկայացնող «գանձերի» լուսանկարներ: Բացմանը կհաջորդի «Վերսուս» Ստուդիայի «Դարձ ի շրջանս յուր» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպումը հեղինակի հետ:
Փառատոնն ամեն օր կառանձնանա իր յուրահատուկ ծրագրով՝ ցուցահանդես, շաբաթօրյակ, քերմես, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն, թեյըմպում, գրական ընթերցում, համերգ, հայկական ուտեստ, զարդանախշի օր, ազատ բարձրախոս: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Փառատոնը միտված է դառնալ ամենամյա՝ բացահայտելով նորանոր բովանդակային հարթություններ:
Փառատոնն անցեկացվում ԴիՎիՎի Ինթերնեյշնալի նախաձեռնությամբ: Փառատոնի կազմակերպչական և բովանդակային գործընկերներն են` «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Հայ դերասաների միություն» հասարակական կազմակերպությունն և «ՄԻՀՐ Ստեղծագործողների Միություն» մշակութային հասարարակական կազմակերպությունը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում