altՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Աննման փերի» նոր ձայնագրված երգը չնայած դեռ չունի տեսահոլովակ, երգչի յութուբյան պաշտոնական էջում դիտումների թիվը գերազանցել է ավելի քան 9000-ը:

Երգի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ գործիքավորումն արել է Karen/Sevak Production-ը:

Երգչի PR մենեջեր ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆՆ «Զարուհուն» տեղեկացրեց, որ երգը գրվել է իրական սիրո պատմության հիման վրա. «Գեղեցիկ սիրո պատմություն է, որը թիմային աշխատանքի շնորհիվ վերածվեց գեղեցիկ երգի: Առաջիկայում Արմանի կողմից նորություններ կլինեն` նոր երգերի ու տեսահոլովակների տեսքով, քանի որ օրվա հիմնական մասն Արմանն անցկացնում ձայնագրման ստուդիայում: Եվ շուտով կսկսվի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, իսկ թե որ երգի հիման վրա, դա էլ թող անակնկալ լինի»,- հավելեց երգչի PR մենեջերը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ