livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019
alt

Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 19-ից 26-ը: Մոսկվայի միջազգային կինոփառատոնն այս տարի առանձին ծրագրով կանդրադառնա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կամփոփվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի նախաձեռնած՝ Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի ցուցադրության «Այլևս երբեք…» ծրագրի առաջին փուլը:


«Այլևս երբեք…» ծրագրի շրջանակներում Մոսկվայում կցուցադրվեն՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան), «Նահապետ» (ռեժ.՝ Հենրիկ Մալյան), «Երկունք» (ռեժ.՝ Ֆրունզե Դովլաթյան), «Աքսորում երգողները» (ռեժ.՝ Թուրի եւ Նատալի Ֆինոչչիարո Ռոզետի), «Սարոյանի հողը» (ռեժ.՝ Լուսին Դինք), «Ճչացողները» (ռեժ.՝ Կառլա Կարապետյան, «Վանա ծովուն արշալույսը» (ռեժ.՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան) ֆիլմերը:

ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Մոսկվայի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցութային պատվավոր ժյուրիի անդամ է: Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ եւ նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը:

«Քամին ունայնությանը» վավերագրական եւ խաղարկային կինոտեսակների ժանրային առաջին պոստմոդեռնիստական համդրություններից է, որն այսօր լայնորեն կիրառվում է համաշխարհային կինոյում: «Քամին ունայնության» ֆիլմի հերոսները, որոնց ռեժիսորը հետևել եւ պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:

«Ռուսական հետք» արտամրցութային ծրագրում կցուցադրվի Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ ֆիլմը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում