livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

Ամերիկահայ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը և altի դուստրը` Սերա Դինքն ամուսնացել են: ֆեյսբուքյան իր էջում Էրիկ Նազարյանը, մասնավորապես գրառել է. «Մեր կյանքի ամենագեղեցիկ օրը … օրհնված մեր ընտանիքների և ամբողջ աշխարհում մեր եղբայրների ու քույրերի, մեր սիրելի կնքահայր Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի կողմից:

Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց նոր ընտանիք է ծնվում է այսօր: Շնորհավոր Հայրերի օրը, սիրելի հայրիկ և Հրանտ: Դուք լուսավորում եք սիրով և կրքով մեր սրտերը` ճանապարհներին ընդառաջ …»:  Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, հետագայում` տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Որպես սցենարիստ Էրիկն արժանացել է Օսկար մրցանակաբաշխության հիմնադիր Ամերիկյան կինոակադեմիայի (Academy of Motion Picture Arts and Sciences) «Նիքոլ» դրամաշնորհին: Դա աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է կինոդրամատուրգիայի ասպարեզում: Որպես կինոռեժիսոր Նազարյանի ֆիլմերը հայտնի են իրենց գեղարվեստական ազդեցիկ արտահայտչամիջոցներով և հուզիչ պատկերներով: Սան Սեբաստիանի և Թուրինի միջազգային կինոփառատոններում ներկայացված նրա «Մթնշաղի ժամը» ֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել իր ուրույն ձեռագրի համար:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում