livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՕրեր առաջ Տավուշի մարզի Չորաթան գյուղի «Մխիթար» երիտասարդական կենտրոնի երեք սաներ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մասնակցել են «La melagrana» կազմակերպության կողմից կազմակերպված «Մեկ ժպիտ Չորաթանի համար» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում տեղի է ունեցել «Մխիթար»-ի սաների կողմից պատրաստված ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք:

Միջոցառման ավարտին Ֆլորենցիայի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել նաև «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ են ունեցել Բոլոնիայի համալսարանի դասախոս Ռիկարդո Պանին, Ալեքսանդր Բիգալին և Էդգար Քալանթարյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության և հայ-իտալական մշակութային դարավոր կապերի մասին: Տեղեկացնենք, որ այցի շրջանակներում «Մխիթար» երիտասարդական կենտրոնի և իտալական «La melagrana» կազմակերպության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք այցելությունների կազմակերպման համար, ինչպես նաև հայ-իտալական համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:


ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում