livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԴրամատուրգ Ջոիս Վան Դայկի «Աքսորվածները» պիեսի հայկական տարբերակը մի քանի օրից կներկայացվի հայ հանդիսատեսին: Մինչ հանդիսատեսի լայն ջրջանակներին ներկայացնելը, նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր ԿԵՆ ԿՈՄԵՆԴԱՐՅԱՆԻ նախաձեռնությամբ տեղի կունենա պիեսի շնորհանդեստը, որին ներկա կլինեն ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, պիեսի թարգմանիչ Արծվի Բախչինյանը, ինչպես նաեւ արվեստի եւ թատերական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

«Աքսորվածներ» պիեսի հիմքում իրական պատմություններ են, որոնց հերոսուհինները Հայոց ցեղասպանության ժամանակ մազապուծ փրկված Էլմասն է (պիեսում` Վիկտորիա, դրամատուրգի մայրը) եւ Վարդերը: 1915 թվականին նրանք երեխաների հետ միասին վտարվել են Մեզիրեհ քաղաքից, գաթի ճանապարհին 10 երախանները մահանում են:

1920 թվականին Էլմասը եւ Վարդերը տեղափոխվում են Ամերիկա, որտեղ փորձում են սկսել նոր կյանք: ԱՄՆ-ում ամուսնանում են եւ ունենում երեխաներ: Պիեսում ներկայացվում է նաեւ Վիկտորիայի դստեր`Ռոուզի մասին, ով դրամատուրգի մայրն է:

Պիեսի ստեղծման գաղափարը պատկանում է Վարդերի որդուն`դոկտոր Հ. Մարտին Դերանյանին: Դրամատուրգ

alt

Վան Դայկը հիշում է նրա առաջարկը. «Դու գիտես, որ քո տատիկը եւ մայրիկս եղել են մտերիմ ընկերուհիներ, որոնք վտարվել են միասին: Ես կարծում եմ, դու պետք է մի պիես գրես նրանց մասին»:

Պիեսի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 2012 թվականին`Բոստոնում: Նույն տարում Մասսաչուսեթս նահանգի սենատոր Ուիլ Բրաունսբերգերը ներկայացրեց «Մեծարանք Ջոն Վան Դայկին հայերի Ցեղասպանությունը ճանաչելու գործում ներդրում ունենալու համար» բանաձեւը:

Նշենք, որ Կ. Կոմենդարյանի կողմից նախատեսվում է նաեւ պիեսի բեմականացումը հայերեն լեզվով Արցախում, նաեւ պիեսում ներկայացված իրական մարդկանց լուսանկարների ցուցահանդես:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում