livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀնարավոր է, որ Ջոլին եւ Փիթն իրենց հարաբերությունների 10-ամյակը դիմավորեն արդեն նախկին ամուսինների կարգավիճակով:

Ըստ ամերիկյան In Touch պարբերականի` Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը`գեղեցիկ, հայտնի եւ հաջողակ զույգը, որը դաստիարակում է վեց երեխայի, ամուսնալուծության եզրին է:

Նախորդ ամռանը կայացավ աստղային զույգի վաղուց սպասված հարսանիքը, որից հետո, ըստ լուրերի, ամուսինների միջեւ առաջացան տարաձայնություններ: Զույգին մոտիկ աղբյուրը հայտնում է, որ բաժանման պատճառը Ջոլին է. "Բրեդի խոսքերով, Անջելինան նրան հսկում է իրենց հարաբերությունների առաջին իսկ օրվանից, իսկ հարսանիքից հետո` էլ ավելի շատ: Առաջ նրան դուր էր գալիս , որ Անջելինան իր վրա է վերցնում պատասխանատվությունը, բայց ժամանակի ընթացքում նա հոգնեց": Ըստ աղբյուրի` ամուսնալուծության ցանկություն է հայտնել Բրեդը, ասելով Անջելինային, որ դիմում է այդ քայլին, քանի որ երջանիկ չէ:

Լուրերը այն մասին, որ Ամերիկայի ամենագեղեցիկ զույգի հարաբերությունները անամպ չեն, հայտնվեցին նախորդ աշնանը, երբ Ջոլի-Փիթ զույգը Սիդնեյի հյուրանոցներից մեկում պարզում էին իրենց հարաբերությունները: In Touch-ի աղբյուրը հայտնում է, որ զույգը ամուսնալուծության մասին կհայտարարի մինչեւ տարեվերջը:

Հայտնի է, որ նոյեմբերին նախատեսված է "Ծովի մոտ" ֆիլմի պրեմյերան, որտեղ զույգը միասին է նկարահանվել:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում