livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

 alt«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 5-ը՝ «Ֆորմիկա Արտ» ընկերության և «Ծիածան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնի հիմնական գաղափարախոսությունը խաղաղությունն է, իսկ ամբողջ ծրագիրը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին:


2015 թվականի փառատոնը ծավալային և բովանդակային առումով առավել լայն է նախատեսվում, քանի որ նպատակ ունի իրականացնել Հայաստանում բացօթյա լայնածավալ ֆոտոցուցահանդես` «Կարապի լճի» երկայնքով և նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ` թատերական ներկայացում, ինչը նոր գույներ և թարմություն կհաղորդի փառատոնին և կնպաստի ավելի շատ մասնակիցների ներգրավմանը, տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը:

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է հինգ տասնյակից ավել ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Կանադայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Հարավային Կորեայից, Իսրայելից և այլ երկրներից:

«Ֆրեսկոն» մասնակիցներին կինոփառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է առաջարկում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Նմանատիպ ակցիաների համար արդեն սովորական դարձած երևանյան կենտրոնի փոխարեն ցուցադրությունները կանցկացվեն քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Սովորական աթոռներին կփոխարինեն հատուկ պարկեր, իսկ փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն կլինեն հանդիսատեսի հետ, ժամանակավորապես կդառնան նրանց` կինոաշխարհի ճանաչման ուղեկից-ընկերը:

Փառոտոնը կուղեկցվի շուրջօրյա բացօթյա ցուցադրություններով ու «առանց տոմսի» կինոդիտումներով:
Փառատոնն առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի ու հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքին:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում