livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի ունեցավ եւս մեկ միջոցառում. այս անգամ գրքի շնորհանդես, որի հայերեն տարբերակը նվիրվեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Բրիտանացի բանաստեղծուհի Ջինի Հենսոնի եւ ամուսնու` շոտլանդացի հանրահայտ դիրիժոր Դեվիդ Դեվիսի ցանկությամբ, գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում:

Ջ. Հենսոնի խոսքով` Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը. «Ճիշտ է, Հայաստանում մի քիչ հուզվում եմ, մանավանդ այսօր, երբ այցելեցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հայաստանն ինձ համար հարազատ վայր է, որտեղ ունեմ լավ ընկերներ»,- նշեց տիկին Հենսոնը:

Առաջին անգամ բանաստեղծուհին Հայաստան է այցելել Դ. Դեվիսի հետ` մի քանի տարի առաջ, որից հետո նրանց այցելությունը Հայաստան կրել է հաճախակի բնույթ. «Առաջին այցելության ժամանակ կինս էր ինձ ուղեկցում, իսկ այսօր հակառակը` ես եմ նրան ուղեկցում»,- կես կատակ-կես լուրջ ասաց դիրիժորն, ապա ավելացրեց. «Հայաստանում եմ` ոչ որպես երաժիշտ, այլ որպես մարդ, ով Հայաստանի ընկերն է եւ լավ բարեկամը: Մեր երկու երկրների միջեւ շատ նմանություններ կան, քանի որ երկուսն էլ շրջապատված են հարեւաններով, որոնք այդքան էլ բարեհամբույր չեն մեր նկատմամբ: Կիսում եմ այն մեծ վիշտը, որը հայերի հետ տեղի ունեցավ 1915 թվականին: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում Շոտլանդիան Հայաստանի կողքին է, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա պայծառ ապագա»:
Ջինի Հենսոնի «Ամպերի տակ» բանաստեծությունների ժողովածուն հայերեն թարգմանել է Արծվի Բախչինյանը. այն պատմում է սիրո, իղձերի եւ կորուստների մասին: Ժողովածուի շնորհանդեսը առաջիկայում տեղի կունենա նաեւ Լոնդոնում, որտեղ բանաստեղծուհին երաժիշտ ամուսնու հետ կրկին կբարձրաձայնի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում