livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019
alt

Հունիսի 18-ին հանրահայտ արտիստ, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը նշեց իր 39-ամյակը: Նույնը օրը լրացավ աստղային երկվորյակներ Հարրիի եւ Լիզայի 1տ. 9 ամիսը:
Նախօրեին Պուգաչովան վերադարձել էր երեխաների հետ Իսրայելից, որտեղ նա հանգստանում էր վերջին 3 ամսվա ընթացքում, եւ տոնախմբության հյուրերին հաջողվեց ավելի մոտիկից ծանոթանալ հրապուրիչ երկվորյակների հետ:


altԳրյազ գյուղում գտնվող ամրոց էին եկել Եվգենի Պյուշչենկոն Յանա Ռուդկովսկայի հետ, Լիզայի կնքահայր Իգոր Նիկոլայեվը կնոջ՝ Յուլյա Պրոսկուրավայի հետ, Հարրիի կնքամայր Միլա Ստավիցկան, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլոք:

Երեխաների դաստիարակության եւ հետագա պլանների վերաբերյալ Պուգաչովան պատմեց.
- Հարրին եւ Լիզան ունեն լավ դայակներ, որոնք զբաղվում են նրանց հետ, սովորեցնում են նկարել, հաշվել, գրել: Ես նույնպես աշխատում եմ այդ ուղղությամբ: Բայց իրենց հետ խիստ լինել չի կարելի, միայն սիրով: Այժմ ես վայելում եմ այդ ջերմ մանկական էներգիան: Նրանք ինձ ուժ են տալիս ջրի երեսին մնալու համար: Ցանկանում եմ ապրել մինչեւ իրենց 13-ամյակը եւ նրանց ներկայացնել հանրությանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում