livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԼեռնային Ղարաբաղ այցելած ռուսական օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը:

Օպերային երգչուհի, մանկավարժ Կազարնովսկայան այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ:

Օտարերկրացիների սեւ ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է, ընդգրկվում են այն անձիք, որոնք առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելում են տարածքներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք, ինչպես Բաքուն է համարում, "օկուպացվել են" Հայաստանի կողմից:

Ադրբեջանական ԱԳՆ-ն այդ ցուցակը հրապարակեց 2013 թվականին, որում, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 մարդ կա:

news.am
 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում