livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

paskalՙԶարուհի՚ ամսագիրը շարունակելով իր լավագույն ավանդույթները, այս տարի եւս ընթերցողներին ներկայացնում է աշխարհահռչակ արտիստներին: Այս անգամ ՙԶարուհու՚ Exclusive խորագրի հյուրը ֆրանսիացի հայտնի երգիչ սոպրանո ՊԱՍԿԱԼ ՏՈՒՍԱՆՆ է, ով շատերին է շփոթեցնում իր ձայնի անսովոր հնչողությամբ:

- Առհասարակ, ի՞նչ է արվեստ ասվածը Ձեզ համար:

- Առաջին հերթին այն ինձ համար ինքնադրսեւորման ձեւ է, կարող է լինել ծայրաստիճան խոր կամ մակերեսային, կարող է կրել տարբեր ազդեցություններ, լինել շրջակա միջավայր, ունենալ հասարակական կամ քաղաքական ենթատեքստ: Բայց, միեւնույն է, այդ ամենի ներքո այն պետք է ունենա ներքին ձայն, ասելիք, որը հնարավոր է միայն արվեստի միջոցով արտահայտել:

- Երբեւիցե գրե՞լ եք երգեր, որոնք կապված են Ձեր մանկության հետ:

- Իմ մանկության մասին երգեր երբեք չեմ գրել, բայց ունեմ մի լավ ընկեր, ով իմ փոխարեն գրել է մի երգ, որը պատմում է իմ մանկության տարիներից մի ժամանակահատվածի մասին: Իրականում խուսափում եմ անցյալից, անցյալը հենց դրանով է անցյալ, որ պետք է այն թողնել անցյալում:

- Եթե երգիչ չդառնայիք, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

- Վստահաբար անասնաբույժ կդառնայի, շատ եմ սիրում կենդանիներին: Գուցե նաեւ կցանկանայի հայտնի սպորտսմեն դառնալ:

- Կա՞ մի երգ, որն առանձնացնում եք Ձեր մյուս երգերից:

- Չեմ կարող նման բան անել, իմ բոլոր երգերը շատ թանկ են ինձ համար ու շատ կարեւոր:

- Հիմնականում օրվա ո՞ր ժամին եք ստեղծագործում:

- Որ ժամին պատահի, որ ժամին մուսաս ինձ բռնացնի, եթե նույնիսկ շատ ուշ գիշեր է, ապա ստիպված եմ լինում արթնանալ ու տրվել նրան:

- Կա՞ որեւէ երաժշտական գործիք, որ շատ եք սիրում:

- Այո, տավիղը` ձայնը, հնչողությունը ինձ միշտ գերել է:

- Եթե հնարավորություն ունենայիք ճաշել ինչ-որ մեկի հետ, ով ավաղ այսօր ողջ չէ, ո՞վ կլիներ այդ մարդը:

- Շատ կուզենայի ճաշել իմ տատիկի մոր հետ, նա ստրուկ է եղել, ով երկար ժամանակ պայքարել է իր ազատության համար: Շատ կուզենայի նրա հետ զրույց ունենալ:

- Իսկ Ձեզ համար ունե՞ք կյանքի կարգախոս:

- Այո, այո` ես ինձ լավ եմ զգում, ես տաղանդավոր եմ, ես գեղեցիկ եմ: Այս խոսքերը ամեն օր ինքս ինձ կրկնում եմ:

- Փարիզում ունե՞ք ազգությամբ հայ ընկերներ եւ որքանո՞վ եք ծանոթ հայկական մշակույթին:

- Իրականում շատ հայ ընկերներ ունեմ եւ քաջատեղյակ եմ ձեր մշակույթին: Ունեմ հայ ընկերներ, ովքեր Փարիզում ծնված ու մեծացած հայեր են: Սիրում եմ այլ երկրների մշակույթները, հատկապես հայկականը: Ունեմ նաեւ Արցախի մասին հայերեն ձայնագրած մի երգ, կարծում եմ` երբ սիրում ես մարդկանց, շատ հեշտ է հասկանալ նրանց մշակույթը:

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում