livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

nara1ՙԴժվար ապրուստ՚ հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի ՆԱՌԱ ԴԻԼԱՆՅԱՆԻ հարսանեկան արարողությունը երկար քննարկվեց ու քննադատվեց, հատկապես հարսի զգեստը: Երկար տարիներ հանդիպելուց հետո Նառան եւ Հովոն որոշեցին ամուսնանալ 2013թ. հոկտեմբերի 10-ին: ՙԶարուհին՚ հանդիպելով դերասանուհու հետ` զրուցեց նրա հարսանեկան արարողության մանրամասների մասին:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ամուսնուս հետ ծանոթացել եւ շփվել ենք հեռախոսով: Առաջին անգամ իրար հանդիպել ենք ծանոթությունից 7 ամիս հետո: Սուտ կլինի, եթե ասեմ, որ հենց առաջին հանդիպումից սիրահարվել եմ, բայց մեր սիրո պատմությունն սկսվել է հենց այդ օրվանից, եւ այդպես մենք 15 տարի հանդիպեցինք... Առաջին հանդիպումից հետո չի եղել մի օր, որ չհանդիպենք: Չեմ փոշմանել, որ մենք այդքան երկար ընկերություն ենք արել. Հենց այնպես չէ, որ ասում եմ, իսկապես չեմ փոշմանել: Ինձ հաճախ ասում են, որ իմ երեխան հիմա 15 տարեկան կարող էր լիներ: Իհարկե, կցանկանայի, որ մեր երեխան լիներ 4 կամ 5 տարեկան, բայց` ոչ 15, որովհետեւ ինձ 15 տարեկան երեխայի մայր չեմ պատկերացնում: Մեր ամուսնությունն այդքան հետաձգելու համար մեր միջեւ ոչ մի լուրջ պատճառ չի եղել, խնդիրը զուտ ֆինանսական էր, բնակարանի խնդիր ունեինք: Երեւի այդպես էր պետք, ամեն ինչ եղավ ճիշտ ժամանակին:

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեր նշանադրությունը շատ սպասված էր: Մեծ նշանադրության արարողություն ենք ունեցել: Իմ ծննդյան օրն էր` հոկտեմբերի 19-ին: Նշանադրությունն իմ մեջ ավելի շատ է տպավորվել, քան հարսանեկան արարողությունը: Երբ նշանադրվեցինք, ամեն ինչ շատ անորոշ էր, չգիտեինք, թե որքան ենք այդպես մնալու: Երբ Հովոն ինձ ամուսնության առաջարկ արեց, ես չզարմացա: Ընդհակառակը` այդ նա զարմացավ իմ դրական պատասխանից, անակնկալի եկավ, որովհետեւ մինչ այդ նրա կողմից արված ամուսնության բոլոր առաջարկները մերժել էի. Մտածում էի, որ դեռ ժամանակը չէ: Նա ինձ միշտ ասում էր. ՙՔո ֆանտազիաները վերջացան, դրա համար էլ դու համաձայնեցիր ամուսնանալ՚:

nara2

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Ընդհանրապես ինձ վերաբերող բոլոր առիթներն ինքս եմ կազմակերպում` իմ առիթը ոչ մեկին վստահել չեմ կարող: Պետք է ամեն ինչից նախապես տեղյակ լինեմ: Հնարավոր է` դիմացինն ավելի լավ բան անի կամ առաջարկի, բայց ես անպայման պետք է տեղյակ լինեմ: Իրականում դա շատ վատ է, որովհետեւ հարսնացուն պետք է այդ օրը տեսնի ամեն ինչ, ուրախանա, անակնկալի գա, բայց ինձ մոտ դա չկար: Ես այնքան էի հոգնել հարսանեկան արարողության կազմակերպական աշխատանքներից, որ հարսանիքի օրը մտածում էի, թե երբ է այդ ամենն ավարտվելու:

Հարսանիքից առաջ ՙաղջիկների հավաքույթ՚ կազմակերպեցի, որն իմ մեջ շատ է տպավորվել: Միշտ ցանկացել եմ նման երեկույթ ունենալ, եւ երեւի թե դա ինձ ստիպեց, որ շատ լրջորեն պատրաստվեմ այդ օրվան: Երբ եկա տուն, մտածեցի, որ ես հենց դրա մասին էի երազում: Բավականին երկար ժամանակ Ամերիկայից պատվիրում էի տարբեր թղթեր, դեկորներ, ժապավեններ ու զանազան այլ մանրուքներ, որոնցով զարդարել էի այդ երեկոն: Այն կազմակերպել էի երեւանյան ակումբներից մեկում: Հիմնականում մասնակցում էին իմ ընկերուհիները, միայն մի պահ` լուսանկարվելու համար, եկան Հովոն` ամուսինս եւ Գրիգոր Դանիելյանը:

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ

nara

Բոլորն էին սպասում իմ հարսանյաց զգեստին, որովհետեւ մտածում էին, որ ես ինչ-որ կրեատիվ բան եմ անելու: Իրականում իմ հարսանյաց զգեստը պատվիրել էի Ամերիկայից. սպիտակ եւ շատ գեղեցիկ զգեստ էր: Հարսանիքից տասն օր առաջ տեղեկացա, որ զգեստը Երեւան կհասնի միայն երեք ամիս հետո: Իսկ ես արդեն ընտրել էի համապատասխան տարոսիկներ, մոմեր, բաժակներ, ծաղկեփունջ եւ մնացած բոլոր աքսեսուարները: Ամբողջը սեւ ու սպիտակ երանգների մեջ էր: Այդքանից հետո զգեստի ուշացումն ինձ սթրեսի մեջ գցեց: Ես եղա բոլոր հարսանյաց սրահներում, հագա բոլոր զգեստները, բայց ինձ ոչ մի սպիտակ հարսի զգեստ չսազեց: Հետո պատահաբար գնացի դիզայներ Լիլիթ Մարգարյանի մոտ: Նա այդ օրն ինձ ոչ մի զգեստ ցույց չտվեց. Պարզապես հանգստացրեց եւ հաջորդ օրն արդեն գնացի զգեստն ընտրելու: Նա ինձ ցույց տվեց իր ամենալավ ու ամենաթանկ զգեստը: Հագա այն, բայց միեւնույն է` ինչ-որ բան այն չէր: Հետո վերջապես բերեց այն զգեստը, որը ես կրեցի հարսանիքին: Երբ հագա զգեստը` հասկացանք, որ այն իմ զգեստն է: Տարոսիկներն ու մնացած աքսեսուարները չօգտագործվեցին հարսանիքին, որովհետեւ դրանք չէին սազում հարսի զգեստի հետ: Դրանք օգտագործեցի զագսի արարողության ժամանակ: Մենք պսակադրվել ենք Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նախապես որոշել էինք, որ շատ փոքր կազմով` մոտ 40 հոգով պիտի նշենք, իսկ եկեղեցուց հետո պետք է գնայինք Ծաղկաձոր: Բայց մեզ համար անակնկալ էր պատրաստել ազապը` դերասան Սարգիս Թաշչյանը: Նա կազմակերպել էր այնպես, որ եկեղեցուց հետո գնացինք ռեստորան եւ նշեցինք հարսանեկան խնջույքը: Շատ եմ սիրում հայկական ավանդույթները: Մեր հարսանիքին էլ դրանք պահպանվել են, Հովոն նույնիսկ ֆայտոնով է եկել իմ հետեւից:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում