livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

ciran

Հուլիսի 12-ին ազդարարվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած էր եւ միջոցառումներով լի: Ավանդական առավոտյան մամլո ասուլիսներով սկսվեց փառատոնային մեկշաբաթյա ընթացքը: Մամլո ասուլիսում իրենց ֆիլմերը ներկայացրեցին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե եւ Սոնա Քոչարյանները (Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ), Վահրամ Մխիթարյանը (Հովվի երգը) եւ Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը (Հատանցում):

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական ելակետն՝ ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը, որն այս տարի կազմակերպվեց Սուրբ Աննա եկեղեցում:

Փառատոնի առաջին օրը իտալուհի ճանաչված կինոդիվա Օռնելլա Մուտին հանդիպում ունեցավ լրատվամիջոցների եւ երկրպագուների հետ:
Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ մյուս հայ անվանի կինոգործիչների կողքին, բացվեց կինոռեժիսորի աստղը: «Ոսկե ծիրանի»- կողմից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք հանդիսացող աստղերի շարքում «Հենրիկ Մալյանի աստղը» վեցերորդն է:
Աստղի արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրանի» բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային եւ պատմում 1970-80 ականների Ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:
Երեկոյան Երևանի փառատոնի անվանի հյուրերը, մրցութային եւ ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով` ներկա գտնվելու պաշտոնական բացման արարողությանը, որը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետեւ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելլա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ:
Փառատոնային առաջին օրով սկսվեց մեկ շաբաթ տեւող հուլիսյան տոնը: Քաղաքի ուրախ տրամադրության ստեղծմանը յուրահատուկ երանգ հաղորդեց այդ օրը համընկած Վարդավառը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում