livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

hars4ՙԶարուհի՚ ամսագիրը շարունակելով աստղային հարսանիքների շարքը, այս անգամ ուսումնասիրել ու իր ընթերցողներին է ներկայացնում ԲՐԵԴ ՓԻԹԻ ու ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻԻ հարսանեկան արարողության մանրամասները:

50-ամյա Բրեդ Փիթն ու 39-ամյա Անջելինա Ջոլին որոշեցին ամուսնանալ 9 տարի հանդիպելուց, երեք երեխա լույսաշխարհ բերելուց, եւ երեքն էլ որդեգրելուց հետո միայն. Հանրահայտ զույգը պաշտոնապես ամուսնացավ 2014թ. օգոստոսի 23-ին: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ Ֆրանսիայի հարավում տեղակայված Շատո Միլավալ կոչվող հինավուրց ամրոցում: Որքան էլ զարմանալի է, բայց նրանց հարսանեկան արարողությունը չափազանց փոքրաթիվ կազմով էր. ընդամենը 20 մարդ` ընտանիքի անդամները եւ շատ մտերիմ ընկերները: Ջոլիի հայրը, սակայն, հարսանեկան արարողությանը ներկա գտնվելու հրավեր այդպես էլ չստացավ, քանի որ, ինչպես բոլորին է հայտնի, դերասանուհին այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չի եղել հոր հետ:

Ջոլիի հարսանեկան զգեստը Atelier Versace-ի աշխատանքն է: Դերասանուհին կրում էր սպիտակ ատլասից զգեստ, որը զարդանախշված էր նրա երեխաների նկարած նկարներով: Անջելինայի հարսանեկան քողի ձեւավորման գործում եւս երեխաները մեծ ներդրում են ունեցել: Փոքրիկները քողի վրա նկարել են գույնզգույն նկարներ: Քանի որ դերասանուհու հայրը չի մասնակցել հարսանեկան արարողությանը, Ջոլիին խորանի մոտ են ուղեկցել նրա մեծ տղաները` 13-ամյա Մեդոքսը եւ 10-ամյա Պաքսը: Զույգի դուստրերը` Զաքարան եւ Վիվիենը, Ջոլիի առջեւ վարդի թերթիկներ են շաղ տվել, իսկ նրանց մեծ դուստրը` Շայլոն եւ փոքրիկ Նոքսը բերել են ծնողների հարսանեկան մատանիները: Երեխաների մասնակցությունը, սակայն, ծնողների հարսանեկան արարողությանն այսքանով չի սահմանափակվել, նրանք իրենց ծնողներին օգնել են նաեւ կազմել հարսանեկան երդումները: Դե իսկ փոքրիկ Պաքսը մասնակցություն է ունեցել նաեւ տորթի պատրաստման աշխատանքներին:

ԱՅՍ ՏԱՐԻ ՍՊԱՍՎՈՂ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ

ՙԶարուհի՚ ամսագիրն իր ընթերցողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու նաեւ 2015թ. սպասվող հոլիվուդյան հայտնի աստղերի հարսանիքներին: Եթե այս զույգերի ծրագրերը չփոխվեն, ՙԶարուհին՚ անպայման կանդրադառնա նրանց հարսանեկան արարողությունների մանրամասներին:

harsԵվ այսպես` Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը հայտարարել են, որ 2015թ. պատրաստվում են ամուսնանալ, մինչդեռ նրանք նույնիսկ նշանադրված չեն: Այդ փաստը նրանց չի խանգարել որոշելու նաեւ հարսանիքի անցկացման վայրը. զույգը հայտարարել է, որ ամուսնանալու է Մեքսիկայում:

hars12015թ. ամուսնության մասին են հայտարարել նաեւ Քրիստինա Ագիլերան եւ Մետ Ռաթլերը: Զույգը վերջերս է դուստր ունեցել, իսկ նախորդ տարի` Վալենտինի օրը, Ռաթլերն Ագիլերային ամուսնության առաջարկ է արել:

2012թ. օգոստոսին նշանադրված Ջենիֆեր Էնիսթոնի եւ Ջասթին Թերուի ամենամոտ հարազատներն ու hars3ընկերները հավաստիացնում են, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ 2015թ. հուլիսի 4-ին:

Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը` Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը, նշանադրվեցին 2014թhars2. փետրվարին: Նույն թվականի հոկտեմբեր ամսին նրանք դուստր ունեցան: Միլան հայտարարել է, որ հավանականությունը մեծ է, որ իրենք կամուսնանան 2015թ.: Նա հավաստիացրել է. երբ էլ տեղի ունենա իրենց հարսանիքը, այն կլինի գաղտնի եւ ոչ ոք դրա մասին չի իմանա:

Ներկայացրեց ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում