livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

alt«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքներն ու ազդարարեց փառատոնի 12-րդ ավարտը: Փառատոնի պաշտոնական փակման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, գլխավոր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փառատոնի պատվավոր հյուր աշխարհահռչակ կինոդերասանուհի ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻԻՆ եւ հայ անվանի կինոռեժիսոր ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ:

Մրցանակների հանձնման արարողությունից հատկապես գոհ մնացին ՀՀ-ում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր եկել էին ստանալու ու փոխանցելու «Ոսկե ծիրանին» մասնակցած իրենց երկրների ներկայացուցիչների մրցանակները: Իհարկե, վերջիններս առավել ուրախ էին ոչ թե մրցանակների, այլեւ մի զամբյուղ ծիրանի համար, որը տրվում էր մրցանակի հետ միասին: Ի դեպ, Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչը, թեպետ նշեց, որ զամբյուղով ծիրանը կպահեն իրենց, իսկ մրցանակը կփոխանցեն, բայց, այնուամենայնիվ, շռայլ գտնվեց եւ մի ծիրան էլ հյուրասիրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով չմերժեց օտարազգի դիվանագետին:


alt

Օրը, իսկապես, հատկանշական էր, քանի որ ոչ ոք ոչ մեկի չէր մերժում: Այս առումով առանձնացնենք լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացած «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր, «Համազգային» թատրոնի դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ, ում մրցանակը հանձնեց նույն ինքը տասնամյակներ առաջ սեքս-սիմվոլ դարձած, աշխարահռչակ Նաստասյա Կինսկին: Եվ, իհարկե, Գ. Մադոյանն այսպիսի առիթը բաց չթողեց ու նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Նաստասյա Կինսկին մի քիչ խունջիկ-մունջիկ գալուց հետո դրական արձագանքեց հայկական ջերմությամբ տիկնոջը համբուրած հայ տղամարդու առաջարկին: Որպես մրցանակ 500 հազար ստացած ու Ն. Կինսկու «այո»-ին արժանացած մեզ հայտնի միակ հայ տղամարդուն` Գ. Մադոյանին շնորհավորելու ու զրուցելու առիթ ունեցավ նաեւ «Զարուհին»:

-Գագիկ, 500 հազարը կբավականացնի՞, որպեսզի մի նոր ֆիլմ նկարահանեք այն էլ Ն. Կինսկու մասնակցությամբ:

alt- Իհարկե, ոչ, չի բավականացնի: Բայց ես չեմ էլ պատրաստվում այս գումարը ֆիլմի վրա դնել: Սա պետք է ծախսեմ ու նաեւ իմ դերասաններին շնորհակալություն հայտնեմ գումարի տեսքով: Դեռ կնկարահանեմ իմ մյուս կարճամետրաժ ֆիլմը ու հետո նոր կմտածենք, թե որտեղից ենք գումար հայթայթելու, որ Նաստասյա Կինսկին նկարահանվի: Ամենակարեւորն այն է, որ նա արդեն համաձայնել է:

-Բավական ռիսկային առաջարկ էր Ձեր կողմից: Պատրա՞ստ եք նկարահանման աշխատանքներ սկսել բազում քմահաճույքներ ունեցող աշխարհահռչակ դերասանուհու հետ:

- Ցանկացած քմահաճույքների պատրաստ եմ եւ ամեն ինչ կանեմ, որ նա նկարահանվի: Ես համառ եմ, ինչպես իմ մասնագիտության մեջ` որպես դերասան, որպես ռեժիսոր, այնպես էլ մարդկանց համոզելու, սիրելու, բարություն անելու, ջղայնացնելու հարցում: Եվ կարծում եմ, որ շատ շուտով երբ Նաստասյան ֆիլմի սցենարը կարդա, կհամաձայնվի նկարահանվել:

-Այսինքն` կա՞ արդեն ֆիլմի նախագիծը, որում առաջարկում եք խաղա Ն. Կինսկին:

- Ֆիլմի նախագիծը դեռ չկա, բայց կան սցենարային էսքիզներ, որը ապագայի հարց է: Շատ լուրջ գործ է եւ կարծում եմ` հենց 60 անց կին պետք է նկարահանվի: Գաղտնիք ասեմ` այդ տարիքի սիրո մասին է:

- Վերադառնալով «Ճանապարհ» ֆիլմին` եւս մեկ հարց. ֆիլմի հաջողությունները հաշվի առնելով` հնարավո՞ր է, որ այն փառատոնի շրջանակներից դուրս էլ ցուցադրվի:

-Չեմ կարծում, որովհետեւ Հայաստանում, ցավոք, կարճամետրաժ ֆիլմերը միայն փառատոներում են հաջողություններ ունենում: Այժմ մի քանի փառատոն կա, որոնցից պատասխան եմ սպասում: Երեւի թե, ֆիլմով հանդերձ կուղեւորվեմ այլ փառատոնների մասնակցելու:

Որպես հավելում` նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Միջազգային խաղարկային մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա), ինչպես նաեւ «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա): Ժյուրիի հատուկ մրցանակը վաստակեց «Իշկանուլ» ֆիլմը, ռեժ.՝ Խայրո Բուստամանտե (Գվատեմալա/Ֆրանսիա)։ Միջազգային վավերագրական մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Իմաստի ստեղծումը» ֆիլմը, ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա), 2-րդ մրցանակը բաժին հասավ «Գերմանական երիտասարդություն» ֆիլմին, ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի 1-ին մրցանակին արժանացավ «Ամեն ինչ լավ կլինի» ֆիլմը, ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա) 2-րդ մրցանակը «Չելլե» ֆիլմինն էր, ռեժ.՝alt Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա): Իսկ ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ «Ամեն ինչ՝ վաճառքի» ֆիլմը, ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան): Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի 1-ին մրցանակը լիամետրաժ խաղարկային ֆիլմերից բաժին հասավ «Մեկ, երկու, երեք» ֆիլմին, ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա), 2-րդ մրցանակը կարճամետրաժ խաղարկային ֆիլմերից ստացավ «Բժիշկը» ֆիլմը, Աննա Գորոյան, (Ռուսաստան): Ֆիպրեսի մրցույթում, ինչպես նաեւ Էկումենիկ մրցույթում հաղթող ճանաչվեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը, Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)։ Խրախուսական մրցանակ տրվեց «Սիվաս» ֆիլմին, ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա): Հանդիսատեսի համակրանք մրցանակին էլ արժանացավ Մարկ Բրումունդիի «Սրբարան» ֆիլմը (Գերմանիա):


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում