altԴերասանուհի Անի Երանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստացան, աղոթում էին մեր համար։ Հավատացեք, որ ձեր ջերմ խոսքերը և վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր ապաքինման հարցում։ Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք»:

Հիշեցնենք` դերասանուհի Անի Երանյանը այսօր՝ հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն: Քրեական գործ, սակայն, չի հարուցվել վթարի գործով: