livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱյս տարի իռլանդացի երաժիշտ Բոնոն ճանաչվել է աշխարհի ամենահարուստ երաժիշտը, իռլանդական հանրաճանաչ U2 ռոք խմբի վոկալիստի կարողությունը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Երաժիշտն իր եկամուտի մեծ մասը ստանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակցիաների միջոցով: 2009 թվականին 86,2 միլիոն դոլարով Բոնոն գնեց ընկերության բաժնետոմսերի 2,3 տոկոսը: Վեց տարիների ընթացքում Բոնոն կարողացավ վաստակել 1,4 միլիարդ դոլար, գերազանցելով երաժշտական ոլորտում իր մի քանի տարվա ձեռք բերած եկամուտների չափին:


Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Փոլ Մաքքարթնին, նրա կարողությունը գնահատվում է 1,1 միլիարդ դոլար: Իսկ երգչուհ Մադոննան 800 միլիոն դոլար կարողությամբ հայտնվել է երրորդ հորիզոնականում:
U2 ռոք խումբը ստեղծվել է 1976 թվականին, մի քանի տարի անց այն դարձավ ամենաճանաչված եւ սիրված ռոք խմբերից մեկը: Մինչ օրս խումբը վաճառել է 180 մլն օրինակով ձայնասկավառակ`արժանանալով մի շարք հեղինակավոր մրցանակների:
Բացի երաժշտությունից, Բոնոն զբաղվում է նաեւ բարեգործությամբ, նա մարդասիրական գործունեություն է ծավալել հատկապես Աֆրիկայում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում