livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՍեպտեմբերի 1-ին  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեց համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի եւ Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Համերգի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ, օպերային դիվա ԼՅՈՒԲՈՎ ԿԱԶԱՐՆՈՎՍԿԱՅԱՆ:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեդ Գաջիեւը հայտարարել էր, որ բոլոր այն օտարերկրացիները, ովքեր Արցախում կմասնակեն այսօր կայանալիք Լ. Կազարնովսկայի համերգին, կհայտնվեն Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Լ. Կազարնովսկայայի հետ միասին Ապրիլի 24-ին «24/04» համաշխարհային նվագախումբը ղեկավարած իտալացի դիրիժոր, «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար ՋԱՆԼՈՒԿԱ ՄԱՐՉԻԱՆՈՆ եւ իտալացի բաս-բարիտոն ՆԻԿՈԼԱ ՈՒԼԻՎԵՐԻՆ հարստացրել են ադրբեջանի զավեշտի հասնող «սեւ ցուցակը»`Արցախում համերգին ներկա լինելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցները, մեջբերելով մաեստրո Մարչիանոյի խոսքերն այն մասին, որ ինքը մտավախություն չունի հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում», նշում են, որ «Սահմանի մասին» օրենքի համաձայն՝ ԼՂՀ այցելած անձինք կպատժվեն, անհրաժեշտության դեպքում կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Ի հեճուկս Ադրբեջանի Ջանլուկա Մարչիանոն իր ֆեյսբուք սոցիալական ցանցում պարբերաբար տեղադրում է արցախյան իր ուղեւորության նկարները:

alt

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Ջանլուկա Մարչիանոն Ստեփանակերտում ներկա է գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային։ Նրան մշակութային այս իրադարձությանը հրավիրել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։

Եթե ամեն ինչ այս տեմպերով շարունակվի, ապա շուտով Ադրբեջանի աբսուրդի հասնող «սեւ ցուցակը» կվերածվի սովորական պարտքերի ցուցակի, որը հետո ստիպված դեն են նետում` պարտքերը չմարված:Օրեր առաջ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, պատասխանելով հայ լրագրողների հարցին՝ Արցախ այցելելով՝ մտավախություն չունի, թե կհայտնվի Ադրբեջանի «սեւ ցուցակում», մաեստրոն պատասխանել էր. «Սեպտեմբերի 1-ին կայանալիք նախագիծը մշակույթի միջոցով խոսում է խաղաղության մասին, եւ շատ ուրախ եմ մասը կազմել այդ միջոցառման։ Ինձ չեն կարող հետ կանգնեցնել ինչ-որ քաղաքական հարցեր։ Սա հենց այնպիսի մշակութային ծրագիր է, որը կոչ է անում բացել սահմանները, ապրել խաղաղությամբ, եւ ոչ մի արտիստ, կարծում եմ, նման միջոցառումներից հետ չի կանգնի»։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում