livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՍեպտեմբերի 5-ին Լոռու մարզում կմեկնարկի «Թումանյանական հեքիաթի օր» ամենամյա 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին եւ համարվում է «Տիկնիկները հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսություն» համաշխարհային երթի եւ տկնիկային թատրոնների միազգային փառատոնի շարունակություն: Այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսված է միջոցառումների շարք`ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Փառատոնը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղից` «Բարեկենդան» ներկայացմամբ:

10-րդ հոբելյանական փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ուկրաինիայից, Թուրքմենստանից եւ Բուլղարիայից, ինչպես նաեւ թատերախմբեր Արցախից եւ Հայաստանի տարբեր մարզերից: «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ ուրախ է, քանի որ փառատոնով կարողանում են մեծ ուրախություն պարգեւել մանուկներին եւ օրինակ ծառայել աշխարհի շատ երկրների, որտեղ մինչ այսօր պատերազմների զոհ են դառնում մանուկները.«Ուրախ եմ, որ մեր գործընկերներն աշխարհի տարբեր երկրներից գալու են Հայաստան եւ մասնակցեն փառատոնին, որը դեմ է ցեղասպանություններին, բռնություններին ու վայրագություններին: Փառատոնի միջոցով կշեշտադրվի նաեւ Հովհ. Թումանյանի որբախնամ գործունեությունը, որը նա ծավալեց Հայոց ցեղասպանությանն հաջորդող տարիներին»,-ընդգծեց Ա. Սաֆարյանը եւ տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվի սեմինար «Տիկնիկները հանուն խաղաղության», «Երջանիկ մանկություն`երջանիկ ապագա», «Տիկնիկային գործիչների դերը պատերազմների եւ ահաբեկչական գործողությունների արդյունքում առաջացած սթրեսային ապրումների հաղթահարման գործում» եւ «Վավերագրական գործունեություն մանկատներում եւ հատուկ հաստատություններում» թեմաներով:

Փառատոնի ընթացքում թատերական ներկայացումներ կցուցադրվեն Լոռու մարզի քաղաքներում, գյուղերում ու ավաներում: Ամեն օր կգործի «Երեկոյան ակումբը», որտեղ կքննարկվեն ներկայացումները եւ հանրահայտ տիկինիկային գործիչների կողմից կանցկացվեն վերպետության դասեր:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով`«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը կարեւոր է նրանով, որ անցկացվում է Լոռու մարզում եւ հարակից գյուղերում.«Այս փառատոնը բոլորին, հատկապես երեխաներին մեծ տոն է պարգեւում, կարեւոր է, որ փառատոնի մասնակից օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռվում այցելելու Հովհ. Թումանյանի տուն- թանգարան եւ մարզի պատմամշակութային վայրեր»,-նշեց Ա. Ղազարյանը:

«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նաարարության, Լոռու մարզպետարանի, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» աջակցությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում