livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՔանյե Ուեսթը նախորդ շաբաթ օրը կայացած MTV VMA 2015 մրցանակաբաշխությանը արժանացավ Մայքլ Ջեքսոնի անվան «Սերնդի ճանաչում» մրցանակին: Իր շնորհակալական խոսքի վերջում ռեփերը հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին 2020 թվականին: Արդյո՞ք դա ճիշտ է, թե ռեփերը այդ կերպ իր նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում, պարզ չէ, սակայն իր երկպագուները բերկրանքով ընդունեցին նորությունը:

Քիմ Քարդաշյանի ամուսինը փորձեր է անում մտնել քաղաքականության մեջ: Նախկինում նա քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջ. Բուշին եւ դժգոհություն հայտնել դաշնային կառավարության՝ Կատրինա փոթորկի հետեւանքները կանխարգելող գործողություններից: Բացի այդ, իր հարցազրույցներում մեկում նա Քիմին համեմատել է ԱՄՆ-ի Առաջին տիկնոջ հետ՝ նշելով, որ նրանք կարող են մրցել համաշխարհային ճանաչվածության առումով:

Քանյեյի հայտարարության վերաբերյալ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էրնստը հեգնանքով ասել է, որ անհամբեր կսպասի՝ տեսնի, թե ինչ կարգախոս կտեղակայի Քանյեն իր պրոմոգլխարկների վրա նախագահական քարոզարշավի ժամանակ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում