livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

alt«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը`աշխարհահռչակ իսրայելցի դիրիժոր ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՅԻ գլխավորությամբ: Նվագախմբի եւ Զուբին Մեթայի պատմական այցը Հայաստան իրականացվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:

Զուբին Մեթան Հայաստան այցելում է առաջին անգամ, սակայն մանկուց ժամանակ առ ժամանակ շփվել է հայկական համայնքի նրա: Դիրիժորի հայրը հինգ տարի սովորել է Նյու-Յորքում` Իվան Ղալամյանի մոտ: Իր ուսուցչի մասին հայրը հաճախակի է պատմել տանը.«Իվան Ղալամյանն է հայրիկիս հրավիրել Ֆիլադելֆիա նվագելու: Այսօր արդեն ես ունեմ բազմաթիվ հայ ծանոթներ եւ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Ինձ եւ իմ նվագախմբի համար մեծագույն հաճույք է առաջին անգամ լինել Հայաստանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դիրիժորը: Երեք շաբաթ առաջ Զ. Մեթայի ոտքը վիրահատել են եւ բժիշկները խորհուրդ են տվել մեկ ամիս նստել տանը, սակայն ինչպես դիրժորն է ասում, Հայաստանից հրավերն ստանալուն պես «անտեսել» է բժիշկների խորհուրդը:

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստակն ղեկավար ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ խոսքով` Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Զ. Մեթայի ելույթը Հայաստնում, փառատոնի հերթական հաջողություններից մեկն է. «Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորը, ով աշխարհի ցանկացած բեմում սիրված արտիստ է: Սա պատմական իրողություն է մեր երկրում ու մշակութային կյանքում: Սա նաեւ Իսրայելի վերաբերմունքն է Հայաստանին: Ուրախ եմ, որ մեր երկրների միջեւ սկսվելու է բարեկամություն, թող այն խորացվի, աշխուժան նաեւ քաղաքական ոլորտը եւ Հայոց ցեղասպնությունը ճանաչվի նաեւ Իսրայելի կողմից»,-ընդգծեց Ս. Ռոստոմյանը: Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել հինգ աշխարհամասերի լավագույն բեմերում ՝ հանդիսանալով աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր»,ինչպիսիք են Նյու Յորքի, Վիեննայի, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբերը… Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվտիտղոսների եւ մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտորէ,միաժամանակ հանդիսանալով Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի ։

2011թ.-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

Նվագախումբը լավագույններից է , որը շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար մշակութային բեմերը եւհյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոններում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում