livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում, Գերմանիայում և Իտալիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը տեղեկացրեց, որ երաժիշտներին սպասվում են շատ պատասխանատու հյուրախաղեր:

«Երկու համերգով նոյեմբերի 27-29-ը կգնանք Լեհաստան, երեք համերգով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Իտալիա և երեք համերգով Գերմանիա` դեկտեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր համերգները հեղինակավոր, մեծ դահլիճներում են անցնելու: Շատ լավ կազմակերպիչներ ունենք»,-նշեց Էդուարդ Թոփչյանը:

Մաեստրոն հավելեց, որ հյուրախաղերի ճանապարհածախսը հոգում է հայկական կողմը: «Մեր ճանապարհածախսը միշտ տվել է մեր պետությունը, առանց որի անկարելի կլիներ այսպիսի նվագախումբ տեղափոխելը: Հսկայական ծախսեր են: Մեր երկիրը միշտ մեզ սատար է կանգնում, դրա շնորհիվ կարողանում ենք շրջագայել և մեծ հաջողությունների հասնել`ի շահ երկրի և նվագախմբի: Շատ շնորհակալ եմ»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը: 90-րդ հոբելյանը բոլորած նվագախումբն այս տարի հասցրել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես գալ բազմաթիվ երկրներում: Մեծ արձագանքներ են ունեցել հատկապես նվագախմբի` ԱՄՆ-ի և Մեքսիկայի հյուրախաղերը, որոնք տեղի են ունեցել այս տարվա մայիսին:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում