livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

altԱշխարհահռչակ Dolby կինոթատրոնում ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ կայացած մենահամերգի ժամանակ երգչի կատարմամբ հնչել է Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործությունը: Երգչի խոսքերով. «Միշտ ցանկացել եմ երգել ժողովրդական երգ, սակայն միաժամանակ գիտակցել եմ` նախ ժողովրդական երգերը նուրբ են ու դարերի պատմությունն են կրում իրենց մեջ: Վերջերս անընդհատ լսել, ուսումնասիրել եմ ժողովրդական երգը, հետո որոշում կայացրել ու կատարել մենահամերգիս: Պիտի ասեմ` այդ երգի կատարումն իմ սրտից, հոգուց է բխում»:

Ի դեպ, երգչի փոխանցմամբ, դահլիճում ներկա այլազգիներն ու հատկապես սեւամորթները ընկալել են երգն ու սիրել, որովհետեւ ըստ Հարութի. «Մեր ազգային, ժողովրդական երգերի մեջ հոգին ու շունչը զորեղ է»:

Երգիչը նաեւ ընդգծեց, որ երկար տարիներ ԱՄՆ-ում բանկվելով` փորձում է հայ մնալ. «Իմ կարծիքով` մարդու ներաշխարհից ու հոգեւոր պահանջներից է դա գալիս: Նաեւ` արյան կանչն է ու ծնողների դաստիարակությունը, որի արդյունքում, որքան էլ օտար միջավայրում գտնվես, հայ ես մնում մտածելակերպով ու աշխարհայացքով»:

Երգիչը նաեւ հավելեց, որ մենահամերգի տեսասկավառակը շուտով հասանելի կլինի բոլորին. «Երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք տեսասկավառակի վրա, տասն օրվա ընթացքում արդեն այն հասանելի կլինի ե՛ւ հեռուստադիտողի, ե՛ւ համացանցից օգտվողների համար»:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում