livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՄոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում: Քսան տարվա պատմություն ունեցող թատրոնը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ Երևանում կցուցադրի երկու ներկայացում: «Արմենպրես»­-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշեց, որ «Արմենիադան» բեմադրությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում: «Թատրոնն այս ներկայացումը ապրիլին ցուցադրել է Մոսկվայում: Սեպտեմբերի 22-­ին կներկայացնենք Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:

Թատրոնն առաջին անգամ չէ Հայաստանում: Սա արդեն երկրորդ այցն է, առաջին անգամ այստեղ էինք 2009 թվականին` Սերգեյ Փարաջանովի հոբելյանի կապակցությամբ»,­-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Վլադիմիր Գաբբեի խոսքով, թատրոնի դերասանների մեծ մասը ռուսներ են: «Այցը Հայաստան` մաեստրոյի հարազատ վայրերը, մեզ համար անչափ կարևոր է»,­-նշեց նա:

«Արմենիադա»­-ի բեմադրությունն իր դրամատուրգիական խորությամբ և պատկերավորման պլաստիկայի երևակայական գծերով հիշեցնում է Փարաջանովի այլաբանական պոետիկայի, Սևակի շիկացած խոսքի, Հայաստանի հին արքետիպերի բազմաչափ միահյուսման, Նարեկացու աշխարհի, մեծ ազգի հավիտենական իմաստության և անըմբռնելի Երազի խաչմերուկը: «Գլխավոր կերպարներն են Ժամանակը և Հայաստանի հոգին` Ջանը: Նրանց երազների, առեղծվածի առասպելն է բեմադրության հիմքում: Այն ժանրերի սինթեզ է.բեմում կան կինոինստալյացիաներ, հզոր կենդանի երաժշտություն, խորը փիլիսոփայական խոսք»,­- նշեց Վլադիմիր Գաբբեն:

Վլադիմիր Գաբբեն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-­ին մեկ այլ ներկայացում կցուցադրվի, որը կոչվում է «Կյանքը «բիս»­ով չես խաղա»: «Այս տարի լրանում է մեր թատրոնի 20-­ամյակը, շատ ուրախ ենք, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է շքանշան հանձնել թատրոնին այդ առթիվ: 20 տարի թատրոնը ՌԴ-­ում ներկայացնում է հայ մեծ վարպետի կերպարը: Մենք չենք կրկնօրինակում Փարաջանովի ֆիլմերը, չենք բեմադրում նրա սցենարները: Մեր յուրաքանչյուր ներկայացում նման չէ մյուսին»,­ -ընդգծեց Վլադիմիր Գաբբեն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, իրենք տարեկան 3­5 ներկայացում են բեմադրում: «5 հայ դերասաններ կան, որոնք թատրոնի հիմնադրման օրվանից աշխատում են այստեղ: Հյուրախաղերով հաճախ ենք հանդես գալիս Եվրոպայում, իսկ առաջիկայում Ֆրանսիայում ելույթներ կունենանք:

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցները մինչև տարեվերջ պատրաստում են «Արմենիադա»-­ի հյուրախաղերը` Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի շրջանակներում»,­-նշեց նա:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում