livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՍեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ` Սեդրակ Երկանյան ) հայկական ավանդական երաժշտության համերգը`«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր» խորագրով:


Համերգի ընթացում, այլ ստեղծագործությունների հետ միասին, «Տաղարանի» արտիստներն առաջին անգամ կկատարեն համերգի խորագրի համանուն երգը եւ «Քոչարիների» շարքը, որն իր մեջ ներառում է Հայաստանի տարբեր շրջանների քոչարիները:

Հատկանշական է, որ համերգին իր մասնակցությունն է բերել նաեւ գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը հայ հանդիսատեսի համար կկատարի հայկական երգեր: Երգչուհին եվրոպական մի շարք երկրներում հանդես է եկել տարբեր հայկական ծրագրերով ու համերգներով , որով իր ուրույն մոտեցումն է դրսեւորել Հայոց մեծ եղեռնի ճանաչման հարցում: Իր ծրագրերով երգչուհին պայքարում է, որպեսզի ոչ միայն Թուրքիան, այլեւ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Որպես օտար երկրում ապրող փախստական, Լեմանը միշտ պայքարել է հավասարության, մարդկանց իրավունքների, միասնական կյանքի համար: Նա միացնում է իրար արվեստը, բեմը եւ ժողովուրդներին, ունենալով մեկ նպատակ՝ դաստիարակել համերաշխություն ու սեր իրար նկատմամբ:
2013թ. Լեմանը երգել է Կոմիտասին նվիրված փառատոնում եւ ցանկություն հայտնել երաժշտությկան միջոցով պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Լեման Շտեհնը ծնվել է 1968թ. Ստամբուլում: Փոքր հասակից տեղափոխվել է Գերմանիա: Նրա կապը երաժշտության եւ երգեցողության արվեստին եղել փոքր հասակից: Հայ երաժշտությանը երգչուհին ծանոթացել է հայ ընկերներից մեկի`Գեւորգ Դավթյանի շնորհիվ, այնուհետեւ սիրել եւ տարբեր համերգների ու փառատոների ժամանակ հանդես եկել հայկական ստեղծագործություններով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում