livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՎերջին երկու տարիներին տեղական երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգներ գրեթե Հայաստանում չեն էլ լինում, իսկ այդ ֆոնին, կարծես` քիչ-քիչ ակտիվացել են օտարազգի հայտնի արտիստների երեւանյան համերգները: Քաղաքի կենտրոնում օր օրի շատանում են մեգաաստղերի ժպտացող պոստերները, որովհետեւ Հայաստանում, վերջին 20 տարիներին, «Հայհամերգից» հետո, համերգային կազմակերպություններն ամենաանվերահսկելին են:

Այսինքն` յուրաքանչյուր ոք կարող է հիմնել համերգային կազմակերպություն, հանրահայտ մեկի համերգը կազմակերպել, տոմսեր վաճառել, իսկ համերգի օրն էլ` թե պայմանները չէին համապատասխանում` արտիստը չժամանեց Հայաստան, կամ էլ` վերջին պահին ինքնազգացողությունը վատացավ... Եվ այդպես, արդյունքում համառները տոմսերի գումարները ստանում են, իսկ մնացածներն էլ` ամիսներ շարունակ պայքարում դրա համար:
Ամեն դեպքում այս առումով հայ ազգի տառապանքը փորձ ունի, բազմաթիվ են նման օրինակները, ահավասիկ, մինչեւ այսօր դեռ կան մարդիկ, ովքեր մարտի 6-ին հետաձգված ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Ալեգրովայի համերգի գնած տոմսերը չեն կարողանում վերադարձնել:

Վերջերս նույնիսկ համերգի կազմակերպիչներն օր նշանակեցին ու իրենց խոսքով` «հնարավորություն» ընձեռեցին մարդկանց, իրենց իսկ գումարները ետ ստանալու: Բայց այն ընթացել էր ոչ խաղաղ պայմաններում, մի քանի տոմսերի գումարները վերադարձնելուց հետո սպառվել է տոմսարկղի գումարը, իսկ մարդիկ ընկել են սթրեսի գիրկն ու` էլ քաչալ շուն, էլ գող փիսո տրամաբանությամբ հայհոյել տոմսարկղի աշխատակցին, անգամ կոտրել տոմսարկղի ապակիները: Համերգի կազմակերպիչ Զառա Մխեյանը դրանում հիմնականում մեղադրում է իրենց գումարները պահանջող հանդիսատեսին, ըստ նրա` մարդիկ նույնիսկ ցանկացել են ետ վերադարձնել նվեր ստացած տոմսերը: Ամեն դեպքում` երկկողմանի ստեղծված տհաճ պատմությունը թե ինչպես կավարտվի, դեռ պարզ չէ, բայց որ նոր հայտնի գերաստղ է պոստերից ժպտում քաղաքով ու ողջ համացանցով մեկ, դա արդեն իրականություն է: Այս անգամ Հայաստան է գալիս հայերի սիրելի Գրիգորի Լեպսը, մենք ոչինչ չունենք Լեպսի դեմ, սիրում ու հարգում ենք նրան, սակայն, Աստված մի արասցե, եթե նա էլ իր աստղային պայմանները թելադրի, կամ էլ Հայաստան հասնելուն պես ինքնազգացողությունը վատանա... Այս անգամ հաստատ մարդիկ կդադարեն վստահել ու տոմս գնել:

Ինչեւէ, այստեղ մնում է վստահել ու խթանել հայրենական «արտադրությանը»` տեղական «աստղերին», որոնցից ոմանք այսօր անգործությունից ճարահատյալ դառնում են համասեռամոլների պաշտպաններ, կամ էլ` վատագույն դեպքում` գրանցվում աղանդավորական այս կամ այն կազմակերպություններում` ծաղկուն ու բեղմնավոր կարիերա ապահովելու համար:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում