livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն եւ իր կինը՝ Ժաննան ունեն երկու երեխա՝ 10-ամյա դուստր Ժասմինան եւ 4-ամյա որդին՝ Դանիելը: Գարիկը ձգտում է, որ իր երեխաները տիրապետեն մի քանի լեզվի: Comedy Club-ի ղեկավարը համարում է, որ ռուսերենն ու հայերենը պարտադիր են, ինչպես նաեւ նշում է անգլերենի իմացության կարեւորությունը:


Գարիկը իր երեխաների հաջողության մասին ասել է. «Ժասմինան գրում , խոսում եւ կարդում է հայերեն: Դանիելը դեռեւս չի գրում, սակայն հանգիստ շփվում է երկու լեզվով:»
Ամեն ամառ ընտանիքը այցելում է հարազատներին Երեւանում, որտեղ երեխաները հայերենը զարգացնելու լավ հնարավորություն են ունենում: երեխաները շատ են սիրում իրենց այցելությունները Հայաստան, քանի որ այստեղ իրենց ավելի շատ բան է թույլատրվում, քան տանը:
«Տատն ու պապն իրենց երես են տալիս եւ «ոչ» բառը ժամանակավորապես անհայտանում է իրենց կյանքից»,- պատմում է Գարիկի կինը՝ Ժաննան:

«Միայն այստեղ Ժասմինն ու Գարիկը կարող են մինչեւ ուշ շփվել իրենց հարազատների հետ, չարաշահել շոկոլադն ու պաղպաղակը, խմել մի քիչ կոկա-կոլա, չքնել ցերեկը եւ չանել դասերը; բայց ինձ ու Ժաննային դա ուրախացնում է: Չէ՞ որ ամառը՝ դա մի փոքր կյանք է:»- ասում է շոումենը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում