livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կանցկացնի «Կյանքիս մեծագույն սերը` Հայրենիք» խորագրով Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնի ընթացքում հանդես կգան մեծանուն երաժիշտներ, հայ հանդիսատեսին կներկայացվեն սիրված գործեր, տեղի կունենա նաեւ համաշխարհային եւ հայաստանյան պրեմիերաներ:

ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով` Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հայ իրականության մեջ մեծ իրադարձություն է.«Մեր մշակույթի համար կարեւոր ուղղություն է Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակումը եւ ներկայացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Խաչատրյանը լինելով աշխարհահռչակ կոմպոզիտոր ինչ- որ տեղ դարձել է նաեւ մեր մշակութային այցեքարտն ամբողջ աշխարհում»,-նշեց Ա. Պողոսյանը եւ ընդգծեց, որ այս տարի փառատոնն ունի իր յուրհատկությունները`երկու ամիս շարունակ կիրկանացվի մոտավորապես քսան համերգային ծրագրեր ու միջոցառումներ, որտեղ կներկայացվի Ա. Խաչատրյանի ժառանգությունը, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները.«Հատկանշական է այն, որ այս ծրագրերն իրականացվելու են ոչ միայն Հայաստանի երիտասարդական նվագախամբի համերգներով, այլեւ Հայստանի տարբեր երաժիշտների ելույթներով: Փառատոնի ընթացքում ուշադրություն ենք դարձրել նաեւ հոբելյանական միջոցառումներին»,-փաստեց մշակույթի փոխնախարարը:

Այս տարի փառատոնն անցկացվելու է հետաքրքիր ձեւաչափով, շաբաթ օրերին տեղի կունենա սիմֆոնիկ, իսկ չորեքշաբթի օրերին կամերային համերգներ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար ե գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ փոխանցմամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 19 համերգ`10 սիմֆոնիկ եւ 9 կամերային.«Համաշխահային ճանաչմամբ արտիստների հետ միասին փորձել ենք ներկայացնել նաեւ հայ արտիսներին, որովհետեւ ցավոք սրտի, մենք մի փոքր անտեսում ենք այն արտիսներին, ովքեր ստեղծագործում են Հայաստանում: Փառատոնի ընթացքում երկու համերգով հանդես կգանք երեխաների համար, որտեղ կներկայացվի ստեղծագործություններ Արամ Խաչատրյանի մանկական ալբոմից: Երեխաների համար կնվագեն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները: Փառատոնի փակմանը Հայաստանի ջազ բենդի հետ Երիտասարդական նվագախումբը կնչեցնի Խաչատրյանի ստեղծագործությունները`ջազային գործիքավորմամբ»,-ասաց Ս. Սմբատյանը եւ տեղեկացրեց, որ 13-17 տարեկան պատանիների մուտքը փառատոնային միջոացումներին անվճար է:

Արամ Խաչատրայանի անվան 3-րդ միջազգային փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում