livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՎարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի հովանավոր` Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին, իսկ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը` կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և պատմում է հայ ազգի մեծ բարեկամ, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի մասին, ում օրագիրը լի է վերապրածների վկայություններով: «Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին:

Վարշավայի միջազգային կինոփառատոնն անցկացվել է 6-րդ անգամ և նվիրվել տարբեր ազգերի պատմական և հոբելյանական իրադարձություններին:

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում