livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՕրերս «Տղամարդիկ» արձանի հարակից սրճարաններից մեկում «Զարուհու» աչքից չվրիպեց երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ:

Սակայն ուշագրավն այն չէր, որ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանից ֆեյսբուքյան հուզառատ գրառում թողնելուց հետո, սկանդալային երգչուհին կրկին Երեւանում է, այլ այն, որ նրա այտուցված դեմքից ու վիրակապից պարզ դարձավ, որ ընդամենը օրեր առաջ վիրահատել է քիթը:

Իհարկե, մենք այս մասին չէինք հրապարակի, եթե երգչուհին մայրաքաղաքի կենտրոնում` ի տես ամենքի, նստած չլիներ սրճարանում մի քանի տղամարդկանց հետ: Հատկապես` իր դեպքում, որ գրեթե անհնար է աննկատ մնալը:

Ինչեւէ, պլաստիկ, թե վիրաբուժական վիրահատություն է տարել երգչուհին, սա արդեն բոլորովին այլ թեմա է: Իսկ մենք շուտափույթ առողջություն ենք մաղթում նրան ու հուսով ենք, որ մյուս վերադարձը Երեւան լավ առիթով կլինի` եւ այս անգամ գոնե հեռանալով հայրենիքից` Ռիվասը էլի չի փորձի տպավորություն ստեղծել, թե այլեւս չի վերադառնալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում